Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ո՞վ է ում ստվերում եղել»․ Մարուքյանը Պապիկյանին հորդորում է նայել, թե 2017թ․-ին վերջինս քանի ձայն է հավաքել

Ապրիլ 16,2021 20:50

«Այս ելույթների ընթացքում իրենք ապացուցեցին, որ իրենք գիտեին պատերազմի նախապատրաստման մասին, բայց Մաշտոցի պողոտայում խորոված էին անում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ այս նստաշրջանում ընդդիմությանն ուղղված «Իմ քայլի» պատգամավորների  ելույթներին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով․ «Ելույթներով պետք է ապացուցեն, որ առաջիկայում նախընտրական ցուցակում արժանի են տեղ ունենալուն։ Որքան շատ գոռան, այնքան շանսերը մեծ են»։

Ինչ վերաբերում է տարածքային կառավարման են ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի այսօրվա ասածին, թե Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի շվաքի տակ է անցել խորհրդարան՝ Մարուքյանը շեշտեց․ «Պարոն Պապիկյանին խորհուրդ եմ տալիս 2017թ․ ընտրությունների տվյալներն ուսումնասիրի եւ տեսնի՝ ինքը որքա՞ն ձայն է հավաքել, ես՝ որքան, հետո նոր կորոշենք, թե ով ում ստվերի տակ է  եղել։ Երկրորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհուրդը փակ քվեարկությամբ ինձ ընտրել է «Ելք» դաշինքի առաջին համար։ Այդ ո՞վ է ում ստվերում եղել։ Նիկոլ Փաշինյանն էլ երրորդ համարն էր։ Շահարկումներ անում են նրանք, ովքեր ամբողջ կյանքում ստվեր են փնտրում, որ ստվերի տակ կանգնեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930