Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի չիրավական պետություն

Ապրիլ 16,2021 19:44

Այսպիսով, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցվել է ՀՀ Քր․ օրենսգրքի 332 հոդվածի  3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ՝ «արդարադատությանը միջամտել»։ Գործը հարուցված է մեկ անձի՝ նախկին դատավոր, այժմ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի տրված ցուցմունքով ։ Ծափահարություններ․․․

Հիշեցում․

2018թ․ գաղտնազերծվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցները, որոնցում բացահայտ խոսվում էր դատավորներին կալանքի, գրավի, նույնիսկ գրավի չափի մասին հանձնարարականների մասին։ Սակայն «հայրենի, պրոֆեսիոնալ, անկախ» իրավապահ մարմինները, հատկապես դատախազությունը, դրանց մեջ հանցակազմ՝ արդարադատությանը միջամտություն  չտեսավ և գործերը կարճվեցին։

Այս՝ 2021թ․ բացահայտվեցին վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի ուղղորդումներն ու հանձնարարականները քննչական մարմիններին, քրեական գործեր թխելու  մասին։ Եվ այստեղ նույնպես, արդարադատության ոչ միայն միջամտություն չգտնվեց, ապա չեմ զարմանա, որ այն գնահատվի, որպես արդարադատությանն աջակցող քայլ և քր․ գործ հարուցվի պաշտպանի նկատմամբ, նույն հոդվածով։

Իրականում բոլորն են հասկանում, որ վարչապետը իր մոտ է կանչել իրեն ենթակա կառույցների ղեկավարներին և հանձնարարել շտապ գործ թխել իրեն չենթարկվող ԲԴԽ նախագահի դեմ, ինչպես հանձնարարել էր, 2019թ․ դատավոր Դավիթ Գրիգորյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ գործեր թխելը։

Պատկերացնում եմ, թե ինչպիսի հավատարմությամբ վարչապետին կծառայի ԲԴԽ նոր պետ Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ նրա դեմ   գործեր հարուցելու համար հատուկ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն չեն առաջանա և նա սա շատ լավ գիտի։

ԵՎ ինչպես միշտ, մեր առաջադեմ հանրությունը, իրավապաշտպանները, որոնք անգիր արած արտասանում են «իրավական պետություն, իշխանությունների տարանջատում, դատարաների անկախություն, արդար դատավարություն» արտահայտությունները, այս ամենը տեսնելով՝ լռում են, իսկ ներքուստ ողջունում։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930