Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե Օնիկ Գասպարյանը վստահում է Անդրանիկ Քոչարյանին եւ այս իշխանությանը, թող ստեղծվի այդ հանձնաժողովը»․ Մարուքյան

Ապրիլ 16,2021 18:55

«Շատ ուշացած հայտարարություն է։ Հրադադարի ստորագրումից հետո մենք շրջանառեցինք փաստահավաք պարիտետային հանձնաժողով ստեղծելը, իշխանությունը մերժել է։ Ինչու պարիտետային, որովհետեւ այդ խումբը չպետք է ներառի միայն խորհրդարանական ուժերին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով լիազորությունները դադարեցված ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Թե ինչու չենք նախաձեռնել քննիչ հանձնաժողով, հիշեցնեմ, որ օրինակ ունենք՝ ապրիլյանի հանձնաժողովը։ Եթե օրենքով ստեղծվի քննիչ հանձնաժողով, այն ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը։ Եթե Օնիկ Գասպարյանը վստահում է Անդրանիկ Քոչարյանին եւ այս իշխանությանը, ուրեմն թող ստեղծվի այդ հանձնաժողովը։ Ուղղակի զարմանում եմ, որ նա նման բան է ասել։ Կարծում եմ՝ նա տեղյակ չէ, որ ԱԺ կանոնակարգ օրենքով՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվելու է գործող անվտանգության հարցերի հանձնաժողովի հենքով, այսինքն՝ այն կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը։ Կարծում եմ՝ պարոն Գասպարյանը եւս չի վստահում իշխանությանը։ Ուստի լուծումը պարիտետային հանձնաժողովն է, որը չի ղեկավարի Անդրանիկ Քոչարյանը»,-նշեց Էդմոն Մարուքյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930