Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթքի աշխատակիցները հանք տանող ճանապարհը փակել են, աշխատավարձերն ամբողջական չեն ստանում. Թագուհի Թովմասյան

Ապրիլ 16,2021 18:35

Սոթքի հանքավայր տանող ճանապարհն այս պահին փակ է: Հանքի աշխատակիցները պահանջում են հանդիպում հանքը շահագործող՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության տնօրենի հետ, որի գրասենյակը Երեւանում է: Բանն այն է, որ հանքի աշխատակիցներն իրենց մի քանի ամսվա աշխատավարձերը պակաս են ստանում:

Խնդրին տեղեկացել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Թովմասյանն ասաց, որ կապի մեջ է բողոքի ցույցի դուրս եկած աշխատակիցների հետ: Ըստ պատգամավորի, աշխատակիցների բողոքներին ի պատասխան, հանքի տնօրինությունը հայտնել է, որ ոսկի քիչ են կորզում այդ պատճառով էլ  աշխատավարձերը պակասեցրել են:

«Աշխատակիցների խնդրանքը չի բավարարվել: Այս պահին աշխատակիցները պահանջում են, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության տնօրեն Անատոլի Գոգոտինը գնա եւ անձամբ պարզաբանումներ տա՝ ինչո՞ւ իրենք աշխատավարձը ոչ ամբողջական են ստանում: Եվ, օգտվելով առիթից, նաեւ կրճատված քաղաքացիներն են պարզաբանումներ պահանջում՝ ե՞րբ են հետ գալու աշխատանքի, որովհետեւ ասել են, որ դա ժամանակավոր լուծում է»,-մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:

Թագուհի Թովմասյանն նաեւ ասաց, որ այս պահի դրությամբ ընկերության ներկայացուցիչները չեն մոտեցել աշխատակիցներին:
Ըստ նրա, խնդիրը ծագել է այն բանից հետո, երբ հանքի մի մասը, պատերազմից հետո, անցել է Ադրբեջանին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930