Ադրբեջանի ԱԳՆ-ն «զառանցանք» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արված հակաադրբեջանական հայտարարությունները և դրանց պատասխանել է ադրբեջանցի բանաստեղծ Հուսեյն Ջավիդի բանաստեղծությամբ:
«Ապրիլի 14-ին ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է ուշադրություն գրավել հերթական զառանցախառը զեղումներով: Փաշինյանի ոչ մի հայտարարություն բովանդակային մեկնաբանության արժանի չէ:
Կցանկանայինք միայն վարչապետ Փաշինյանին, որը եզրակացություններ չի արել ծանր պարտությունից հետո, բացատրել պոեզիայի լեզվով, որին ինքն էր դիմել: Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը.
«Եվ կլինի անարժան մեկը,
Մեր հայրենիքից մեզ պոկելու ցանկությամբ,
Իմացեք, երկար չի տևի,
Որ նա ընկնի մեր առաջ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահվածքը, նրան պատասխանել էր քառյակով.
«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,
Այդպես խղճում են մարդիկ խելացի
Հոգեհիվանդի մռայլ վանդակից
Իրեն հայհոյող խենթ արարածին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ