Ա1+. Երեկ ուշ երեկոյան Երեւանում նշում էին ուկրաինաբնակ կինոռեժիսոր Ռոման Բալայանի ծննդյան 80-ամյակը, թեկուզ եւ ինքը Հայաստանում չէր։
Կինոմատոգրաֆիստների միությունում հավաքվել էին նրա ընկերները՝ նորից դիտելու Սամվել Սպիունի Սարիբեկյանի «Ճախրող հրեշտակներ․ Ռոման Բալայան» ֆիլմը։
Ֆիլմը Ռոման Բալայան ռեժիսորի, մարդու, հայի ու ընկերոջ մասին է, որտեղ նրան բացահայտում ես իր ֆիլմերով, կյանքի կարևոր ու անձնական դրվագներով, անընդհատ նորն ու տարբերվողը ստեղծելու ձգտումով։
Սամվել Սպիունին ֆիլմի ամբողջ ընթացքում ոչ մի րոպե դահլիճ չմտավ, միջանցքում քայլում էր, գալիս, դռնից մի քանի վայրկյան նայում ու նորից հեռանում։ Պատմում է, որ այդպես եղել է նաև ֆիլմի պրեմիերայի օրը, երբ «Մոսկվա» կինոթատրոնում ռեժիսորի 75-ամյակին նվիրված ցուցադրվել է ֆիլմն ու ներկա էր հենց Ռոման Բալայանը․«Այնտեղ, երբ ցույց տվեցինք, ես փախա դահլիճից, նստեցի դրսում՝ սրճարանում, ու նայում էի ժամին, որ շուտով կավարտվի ֆիլմը։ Մի փոքր անց ընկերներս վազելով դուրս եկան, ասացին՝ ֆիլմը վերջացավ, հանդիսատեսը ծափահարեց, Ռոման բարձրացավ բեմ, որ երբեք նման բան չէր անում, ասաց՝ խնդրում եմ, մի հեռացեք, մինչև Սամվելը գա, ես բան ունեմ ասելու, երբ գնացի, ասաց՝ իմ մասին քանի ֆիլմեր արել են, բայց այսպես սիրով ու ջերմությամբ չի եղել», – ասաց Սամվել Սպիունին։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: