Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան սպառնում է արտաքսել իր տարածքում գտնվող ԱՊՀ անօրինական միգրանտներին

Ապրիլ 16,2021 16:54

ԱՊՀ երկրները պետք է մինչև հունիսի 15-ը հետ կանչեն անօրինական կերպով Ռուսաստանում գտնող իրենց քաղաքացիներին, հակառակ դեպքում Մոսկվան քայլեր կձեռնարկի, ընդհուպ մինչև սահմանի փակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստին:

«Գործընկերնե՛ր, կցանկանայի ձեզ դիմել խնդրանքով: Այս պահի դրությամբ իմ երկրի տարածքում գտնվող ձեր քաղաքացիների թիվն անօրինական է,- ասել է նա:- Եթե մենք մինչև հունիսի 15-ը այդ թվաքանակը չչեզոքացնենք, ինչպես որ ենթադրում է նախագահի հրամանը, այդ մարդիկ կենթարկվեն պատժի, ընդհուպ մինչև արտաքսում և սահմանի փակում»:

Փոխնախարարն առաջարկել է այդ խնդրով զբաղվել լրատվամիջոցների և բլոգերների օգնությամբ:

«Ձեր պետությունների քաղաքացիների նկատմամբ միգրացիոն ռեժիմի խախտման համար իրավակիրարկման որևէ փորձ չի կատարվի»,- հավաստիացրել է Գորովոյը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930