Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ադրբեջանին հրաժարվել պատմությունը աղավաղելու քաղաքականությունից. Արցախի մարդու իրավունքների պաշտպան

Ապրիլ 16,2021 16:50

Ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում կազմակերպված ակցիային:

Պաշտպանը ներկայացրել է մշակութային հուշարձանների պաշտպանության միջազգային իրավական օրակարգը, ինչպես նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների նկատմամբ վանդալիզմի դեպքերի փաստագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այս բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Իր ելույթում Գեղամ Ստեփանյանը նշել է, որ միջազգային իրավական նորմերով որևէ ժողովրդի մշակութային արժեքներին հասցված վնասը հավասարապես վերաբերում է համայն մարդկությանը, ուստի՝ յուրաքանչյուր պետություն պարտավոր է պաշտպանել իր տարածքում կամ դրանից դուրս գտնվող մշակութային արժեքները, նույնիսկ ռազմական օկուպացիայի ընթացքում:

Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում, երբ հայկական կողմը փաստացի չունի հնարավորություն պաշտպանելու հայկական մշակութային արժեքները, միջազգային հանրությունը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը և ստիպի Ադրբեջանին հրաժարվելու պատմությունը աղավաղելու քաղաքականությունից:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930