«Ո՞ր մամուլն է գրել, հայկակա՞ն մամուլն է հաստատ, ինձ թվում է՝ ադրբեջանական»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հրապարակումներին, թե ինքը գիշերով է Սյունիք գնում-գալիս, որովհետեւ անվտանգ չէ՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։
Մեկնաբանելով Մեղրիի համայնքի ղեկավարի հայտարարությունները, թե ինքը Սյունիք չի գալիս, բայց Սյունիքի անվտանգ լինելուց է խոսում, Արմեն Խաչատրյանը նշեց․ «Ես հաճախ եմ Սյունիք գնում, եւ ինձ ներկա-բացակա դնողը Մեղրիի քաղաքապետը չէ։ Լինում է, որ աշխատանքից հետո գիշերով եմ գնում»։
Ինչ վերաբերում է նրան, թե Սյունիքն անվտանգ է, թե ոչ, Արմեն Խաչատրյանը հորդորեց լինել Սյունիքում ու մշտադիտարկում անել․ «Խնդիրները շատ են, Սյունիքը դարձել է սահման, որի հետ կապված մեծ աշխատանք կա անելու»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ