Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժաննա Ալեքսանյան. «Վարչապետն արդեն մոռացել է, որ հետպատերազմյան շրջանն է, որ ինքն իրեն մեղավոր եւ պատասխանատու էր հայտարարել»

Ապրիլ 16,2021 15:40

«Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը «Մեդիա» կենտրոնի կազմակերպած «Իշխանությունների ունիվերսալ պատասխանը՝ ամեն ինչի համար մեղավոր են նախկինները» թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց. «Կարծում եմ, այս հանդիպման առիթը վերջին ելույթներն են: Վարչապետը մոռացել է արդեն, որ հետպատերազմյան շրջանն է, որ ինքն իրեն մեղավոր եւ պատասխանատու էր հայտարարել: Իհարկե՝ ոչ առաջինը: Հիմա, երբ նայում ենք տարբեր տոնայնություններով ելույթները, բացարձակապես դա չկա: Ես շատ կուզենայի հիշեցնել, որ մեղավորության այդ զգացումը պետք է նրա կեցվածքում լիներ, ընդհանրապես նրա վարքագծում: Ուզում է՝ առաջինը լինի, ուզում է՝ վերջինը լինի: Եվ այդ ձեւով հրապարակայնորեն խոսել, վիրավորել, մեղադրել նախկինների՞ն ու մյուսների՞ն: Եվ ոչ մեկը չասաց. լավ, իսկ դուք ի՞նչ եք արել այս երեք տարիների ընթացքում: Նախկինները վատն էին, մենք դրա համար եկանք ձեր հետեւից: Բայց հիմա այդ քննադատությունները, երբ պատերազմի մասին խոսվում է դրվագներով, ոչ ամբողջական, մի հատվածից թռնելով մյուս հատվածը՝ ամեն տեղ իրեն արդարացնելով, ուղղակի ոչ ադեկվատ եմ համարում: Ու ոչ մեկը չպե՞տք է հակաճառի:

Գիտենք, որ ծափահարություններ էլ են եղել: Իշխանական թիմում՝ «Իմ քայլում» մասնավորապես, պետք է զգային, հասկանային՝ այսքան մայրեր, ընտանիքներ զավակներ են կորցրել, պետք է տեսնեին, որ այս վարչապետը ցավի զգացում ունի: Բայց բացարձակապես այդ գիտակցությունը չկա: Ես ելույթները նայելով՝ արձանագրում էի այդ հանգամանքը:

Հիմա ուզում եմ ելույթի հատկապես կոնկրետ մի հատվածի անդրադառնալ: Այն, որ հայտնի ցիտատ մեջբերեց, որ հայաստանյան բանտերում չկան անմեղ մարդիկ, որ ավելի լավ է՝ մեղավորները լինեն դրսում, քան բանտերում՝ անմեղ մարդիկ: Իմ համար ամենացավալին հենց այն է, որ ինքը շատ լավ գիտի, որ բանտերում կան անմեղ մարդիկ, բայց բացահայտորեն ասում է, թե չկան: Մտածում եմ՝ տեսնես սա ի՞նչ է: Այն է, որ նախորդ իշխանությունները խոստումներ էին տալիս եւ չէին անում, ինքը հիմա այդ գծի մեջ է: Ինքը իր այս ելույթներում չի ասել՝ ինչ է անում, ինչու չի անում: Եվ հանգիստ ասում է՝ ինստիտուտները չեն աշխատում: Այդ դեպքում ինչի՞ համար ես այդտեղ նստած, որ ոչինչ չես անում:

Բանտերը: Դա փակ համակարգ է: Մարդիկ հնարավորություն չունեն արտահայտվելու, խոսելու: Դու այդպես հայտարարում ես ու ցավ ես պատճառում առաջին հերթին անմեղներին: Մարդկային ֆակտոր բացարձակապես գոյություն չունի, որ սրանք զգան, որ մարդը արժեք է: Իսկ հաղթանակները, որոնց մասին նա խոսում է, նախընտրական թեմա է իր համար:

Լավ, ասել՝ ասել ես: Բայց հիմա ներման մի որոշումով այդ անմեղներին ազատ թող: Եվ այն, որ երեք տարի առաջ ռեժիմի փոփոխության մասին օրենք ընդունեցին, դա չի գործում բացարձակապես: Ցմահ դատապարտյալներից առնվազն չորս-հինգի անուն կարող եմ տալ, որոնք անմեղ 20 տարուց ավել նստած են բանտերում: Բայց անունները չեմ հրապարակի նրանց չթիրախավորելու համար: Ինչ խղճով է վարչապետը հայտարարում, թե բանտերում անմեղ մարդիկ չկան եւ դա մեր հաղթանակն է: Ես հաղթանակներին դեմ չեմ, բայց ինքը ոչ մի հաղթանակ չունի, բոլորը պարտություններ են: Նախկիններին շարունակ թիրախավորելով իրավիճակը չի փոխվում: Եվ հենց իրեն չի փրկում: Այդ պատերազմը իրենց միջեւ, իրենց հաշիվները՝ իրենք գիտեն: Դա մեզ ոչինչ չի տալիս: Երբ շարունակ նախկիններին մեղադրում ես, ասա դու ինչ ես անում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930