Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով

Ապրիլ 16,2021 15:23

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով։

Վերջին օրերին հասարակական լայն արձագանքի առիթ են դարձել Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքի ծառահատման և մանկական խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքները։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջ 500 քմ տարածք սեփականաշնորհվել է ֆիզիկական անձի կողմից։ Հետևաբար, աշխատանքներն իրականացվում են ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ մասնավոր տարածքում, ինչից ելնելով Երևան համայնքը չունի խնդրին միջամտելու իրավական հնարավորություն։

Անկախ նշված փաստից՝ տարածքն իրենից ներկայացնում է փոքրիկ պուրակ և առերևույթ գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում. հետևաբար, խնդիրն ունի ուսումնասիրության անհրաժեշտություն:

Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանում նման խնդիր առաջացել էր նաև «Նոր Արաբկիր» զբոսայգու (Մոլոկանի այգի) տարածքում, ինչի առթիվ ևս հարուցված է քրեական գործ:

Արաբկիր վարչական շրջան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930