Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ ՀՀ-ն «վետո» դնի ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցության հարցին»․ ՀՀ փոխվարչապետ

Ապրիլ 16,2021 14:49

«Առաջիկայում կներկայացնենք մեր դիրքորոշումը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությանը ապրիլի 29-30-ին Կազանում սպասվող ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին։

Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ-ն «վետո» դնի , նա պատասխանեց․ «Իհարկե, հնարավոր է»։

Մեկնաբանելով ռուսական մամուլի տեղեկություններն այն մասին, որ ՀՀ-ն որպես Ադրբեջանի մասնակցության նախապայման առաջ է քաշելու հայ ռազմագերիների վերադարձի եւ ապաշրջափակման հարցերը՝ Մհեր Գրիգորյանը նշեց․ «Երկու բաղադրիչ եք առանձնացնում մի հարցից, որը բազմաշերտ է։ Եկեք առանձին բաղադրիչներով դիրքորոշում չձեւավորենք։ Իհարկե, բոլոր բաղադրիչները քննարկվում են։ Նախ, դա «վետո» չի, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է։ Համաձայնեցնելու խնդիրն օրերս կավարտվի։ Պարզ ասեմ մի բան, որ այս գործընթացը ենթադրում է այլ երկրի՝ նիստին մասնակցելը համաձայնեցնելը, որը որեւէ բովանդակային գործընթաց չի ենթադրում։ Ամսաթիվը գալու է, ասենք՝ այո կամ ոչ։ Ինչ վերաբերում է նախապայման դնել-չդնելուն, պետք է հայտնեք՝ ո՞ւմ առջեւ ենք դնելու։ Ես կարծում եմ՝ Մոսկվայի հետ, այդ թվում գերիների հարցը քննարկվում է կառուցողական ձեւաչափով։ Հուսամ՝ լուծումներ կլինեն։ Իսկ եթե սա դուք համարում եք եւս մեկ առիթ, ապա այն կօգտագործվի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930