Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ապրիլ 16,2021 13:17

Մինչև այժմ ներկայացրել ենք ավելի քան վեց հարյուր օտար բառերի հայերեն համարժեքները։ Լիահույս ենք, որ շատերը հետևել են նաև մեր հորդորին,  գործածում են առաջարկված հայերեն բառերը (այդ թվում՝ գիտաբառերը) և այդպես նպաստում հայերենի բնականոն և անխաթար ընթացքին։

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների 20-րդ թողարկումը։

  • անոնիմ – անանուն
  • անտագոնիզմ – հակամարտություն
  • աուդիոբուք – լսագիրք
  • բակտերիցիդ – մանրէասպան
  • բենդ – նվագախումբ
  • բրիֆինգ – ճեպազրույց
  • դեէսկալացիա (ռազմ․) – թուլացում (լարվածության)
  • դեսպոտ – բռնակալ, բռնացող
  • դիստրիբյուտոր – մատակարար
  • էգոիզմ – եսասիրություն, եսապաշտություն, եսամոլություն
  • էսկալատոր – շարժասանդուղք
  • էսկալացիա (ռազմ․) – սրացում (լարվածության)
  • էտապ – փուլ, շրջան
  • էտիկետկա – պիտակ
  • ժգուտ – լարան
  • իմիգրանտ – ներգաղթյալ, ներգաղթող
  • ինտրովերտ – ինքնամփոփ, ներամփոփ, չշփվող
  • կատակլիզմ – համաղետ
  • նացիոնալիստ – ազգայնամոլ, ազգայնական
  • չեք-ին – 1. գրանցում, 2. տեղանշում
  • պեդանտ – բծախնդիր, մանրախնդիր
  • պրոտեին – սպիտակուց
  • ռեգիոն – տարածաշրջան
  • ռեգիոնալ – տարածաշրջանային
  • ռեստարտ – վերագործարկում
  • սուիցիդ – ինքնասպանություն
  • սպիկեր – 1. խոսնակ, 2. բանախոս
  • տետ-ա-տետ – դեմ առ դեմ, երես առ երես, առանձին
  • ֆամիլյար – տնավարի, անկաշկանդ, ազատ
  • ֆիդբեք – հետադարձ կապ, արձագանք

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930