Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակին մի տոնածառի կոստյում հագնելու համար մարդուն բանտ էին նետում». Հովհաննես Իգիթյան

Ապրիլ 16,2021 13:10

«Ժամանակին մի տոնածառի կոստյում հագնելու համար մարդուն բանտ էին նետում: Այս ընթացքում մենք չունենք որեւէ քաղաքական ճնշում որեւէ մեկի վրա, նույնիսկ՝ հասարակական կարգը խախտելու համար: Իշխանությունը փորձում է այլ սկզբունքների ներքո ամեն ինչ անել, ինչ ծրագրով եկել են այստեղ»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականի 2020 -ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նա խոսեց տուրիզմի ու կոռուպցիայի մասին. «Սեփականության վկայականներ ունեն «Սեւանի պարկում», որտեղի՞ց քեզ այդ գումարը նախ, որ դու սեփականության վկայական ունես: Անուններ ասե՞մ: Ցանկը մեծ է: Գնում ես Ջերմուկի անտառներ, տեսնում ես 20 հա, չգիտեմ ով ու ումն է, ինչո՞ւ պետք է ունենա: Ծաղկաձորի մասին խոսենք: Եթե ուզում ենք զարգացնել տեղական տուրիզմը, տուրիզմի հիմնական վայրն այնտեղ է: Ես գիտեմ այդ հարցը ինչպես պետք է լուծենք, չպետք է այդտեղ կաշկանդված լինենք, որ անօրինական բան ենք անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930