«Մենք պետք է ուղիղ խոսենք ժողովրդի հետ ու ասենք՝ ինչից է այս ամեն ինչը սկսել, որտեղից է այս պատմությունը գալիս: Այն մարդիկ, ովքեր լիազորված են եղել Արցախի հարցում բանակցել, գնացել այնտեղ պայմանավորվել են, որ հողերը տալիս են, եկել այստեղ ժողովրդին ասել են՝ ոչ մի թիզ հող: Մեր պրոբլեմները՝ ներառյալ 2020 թվականը, սկսել են այստեղից: Որեւէ մեկը որեւէ այլ բացատրություն թող չփնտրի: Որեւէ մեկը թող չփորձի մեր կոռեկտությունը շփոթել ինֆորմացիայի բացակայության, վախի կամ տրամաբանելուց զուրկ լինելու հետ»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականի 2020 -ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով ՝բանակցությունները մտցրել են փակուղի, բանակից ինչ կարողացել՝ տարել են: Խոսելով գեներալներից մեկի առանձնատան մասին՝ Հակոբյանն ասաց. «Ո՞ր մեկիս համար է գաղտնիք, որ զինվորները ամիսներով շինարարություն են արել ուրիշի տների վրա: Գնացել են որոշ բարձրաստիճան զինվորականների կենդանիներին են խնամել: Բա եկեք սրա՛ մասին խոսեք»:
Խոսելով հետպատերազմական իրավիճակի մասին՝ Վաղարշակ Հակոբյանը նշեց. «Մեզ նոյեմբերի 9-ից հետո հիմնականում մի բանում եմ մեղադրում՝ ժողովրդի իշխանությունը քաղաքական գերեզմանից մումիաների տեսքով վերակենդանացած որոշ անձերի խոհեմաբար չտալու մեջ: Մեզ ուղղված հիմնական մեղադրանքի հիմքը սա է եղել: Եթե մենք որոշեինք, որ գնում ենք այդ քայլին, մեզ չէին մեղադրելու նրա մեջ, ինչի մեջ հիմա մեղադրում են: Այստեղից հետեւություն՝ նրանց ոչինչ չի հետաքրքրում, բացի իշխանությունից, որը տալու է հնարավորություն՝ սեփական ժողովրդին կեղեքելու, թալանելու եւ հարստահարելու: Մի տարածված թեզ կա, ասում են՝ դուք եք պարտվել, Նիկոլ Փաշինյանն է պարտվել, բայց այն ժամանակ 44 օր որ հաղթում էինք, իրենք էին հաղթում, պատկերացնո՞ւմ եք: Այդ մարդիկ, որ պարտվելու պատասխանատվությունից «ուխոդվում» են, մտածում են, որ ժողովուրդը իրենց հետ ապագա է կապելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
… «Այնտեղ (գժանոցում) յուրաքանչյուրը կարող էր դուրս տալ ինչ խելքին փչեր, ինչպես պառլամենտում։ Մի անգամ այնտեղ սկսեցին հեքիաթ պատմել, հետո իրար մի լավ դնքստեցին, երբ մի ոմն իշխանուհու բանը վատ վերջացավ։ Ամենից կատաղին այն պարոնն էր, որն իրեն համարում էր Օտտոյի գիտական բառարանի 16֊րդ հատոր և յուրաքանչյուրին խնդրում էր, որ իրեն բացի ու գտնի «Կազմարարական բիզ» բառը, թե չէ ինքը կորած է։ Նա չէր հանգստանում, մինչև որ զսպաշապիկ չհագցրին։ Այն ժամանակ էլ սկսեց պարծենալ, թե կազմ է ձեռք բերել, և խնդրում էր, որ եզրերը մոդայիկ ձևով հատեն։ Մի խոսքով, մարդ այնտեղ ապրում էր ինչպես դրախտում։ Դուք այնտեղ կարող եք ձեր քեֆին գոռալ, մռնչալ, երգել, լաց լինել, մկկալ, ծղրտալ, թռչկոտալ, աղոթել, գլխկոնձի տալ, չորեքթաթ անել, մի ոտքով ոստոստել, շրջանց վազել, պարել, քառատրոփ սուրալ, պպզել, կամ մագլցել պատն ի վեր, և ոչ ոք ձեզ չի մոտենա և չի ասի. «Լսեցե՛ք, այդպիսի բան չի կարելի անել, դա անվայել է, ամոթ է, չէ՞ որ դուք կուլտուրական մարդ եք»։
Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»