ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ջրային նախաձեռնություն +» (ԵՄՋՆ+/EUWI+) ծրագրի շրջանակներում իրականացվել է Արևելյան գործընկերության երկրների պիլոտային տարածքների ջրային ռեսուրսների գնահատում: Ռիսկերի գնահատումներն իրականացվել են ավելի քան հարյուր տեղական փորձագետների կողմից՝ «EUWI+» ծրագրի փորձագիտական թիմի աջակցությամբ՝ գետային ավազանի կառավարման ինը պլանների (ԳԱԿՊ) մշակման համար։
Գնահատումներում օգտագործված հատուկ ցուցանիշները ցույց են տալիս շրջակա միջավայրի որակի ներկա և ապագա մակարդակը` ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդող ճնշումներին համընթաց:
Այս արդյունքները հիմք են տալիս պարզելու, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել՝ համապատասխան ջրային օբյեկտների կարգավիճակը բարելավելու և, ի վերջո, բնապահպանական նպատակներին հասնելու համար:
Այս բարդ տվյալները հեշտ ընկալելի դարձնելու համար «EUWI+» ծրագիրը մշակել է դինամիկ տեղեկատվական վահանակ և քարտեզ` պատկերավոր տեսք տալով մակերևութային ջրային օբյեկտների (լճեր, գետեր) ռիսկերի գնահատմանը:
Կարդացեք նաև
Դինամիկ տեղեկատվական վահանակը նկարագրում է Արևելյան գործընկերության վեց երկրների ինը գետային ավազանների 5828 մակերևութային ջրային օբյեկտների ռիսկերի գնահատման արդյունքները:
EU NEIGHBOURS east