Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւմ եք մեղադրում, որ Քարվաճառն առանց մի կրակոցի՞ է հանձնվել, թե՞ որ կրակոցից մարդիկ են զոհվել, կողմնորոշվե՛ք». Լենա Նազարյան

Ապրիլ 16,2021 12:20

ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագրի կատարողականի 2020 -ի ընթացքի մասին զեկույցը: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Նա անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի եւ վարչապետի հարցուպատասխանին, երբ Գորգիսյանը Փաշինյանին ասել էր՝ դուք մոդերատո՞ր եք, թե՞ վարչապետ ու գերագույն գլխավոր հրամանատար. «Գորգիսյանին վրդովվեցնում է, որ գեներալներն են որոշել: Մի ուրիշ դրվագում ԼՀԿ-ին դուր չի եկել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Փաշինյանը միանձնյա է որոշել ստորագրել, չի բերել այն խորհրդարան, որպեսզի այդ նեղ պահին մի հատ քննարկենք, տեսնենք, թե ոնց ենք մերժում, հետ ուղարկում: Հիմա բոլորովին չվիճարկելով ընդդիմության՝ քաղաքական մեղադրանքների իրավունքը, ուզում եմ հարցնել՝ հարգելի գործընկերներ, ինչո՞ւմ եք մեղադրում՝ միանձնաբար գործելու, թե՞ կարծիքներ հաշվի առնելու համար»:

Ըստ Նազարյանի, ընդդիմությունը պատասխանատվություն չի զգում ու իրեն թույլ է տալիս լինել անպատասխանատու, խճճել, տարամեկնաբանել ամեն ինչ. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորն ասում է՝ պարտությունը ձերն է: Այն, որ ինքը պարտության ամբողջ ընթացքում խմբակցության անդամ էր, իհարկե, մոռանում է: Մեղադրում է, ասում է՝ Քարվաճառը հանձնեցիք, ու մեղադրում է զոհերի համար: Հիմա կողմնորոշվեք՝ ինչո՞ւմ եք մեղադրում, որ Քարվաճառն առանց մի կրակոցի՞ է հանձնվել, թե՞ որ կրակոցից մարդիկ են զոհվել, կողմնորոշվե՛ք: Եթե, իհարկե, ձեր նպատակը կողմնորոշվելն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930