ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Նախարարությունում ընդունել եմ Արցախի պետական կառավարման համակարգի երիտասարդ աշխատակիցներին․ զրուցել ենք Արցախի շենացման, այն առավել բարեկեցիկ ու անվտանգ դարձնելու կարևորության մասին։
Այն ուժը, որն արցախցիներն ունեն, և որն ամեն այցի ընթացքում տեսնում ու զգում եմ, թույլ է տալիս պնդել, որ անդադար, համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ Արցախը կարճ ժամանակում լիարժեք վերականգնվելու է։ Դրանում մեծ ներդրում կարող են ունենալ հենց իրենք՝ Արցախի երիտասարդ ներկայացուցիչներն, ովքեր աշխատասիրությամբ, բնավորության կամային որակներով և նվիրվածությամբ կարող են հասնել ցանկալի արդյունքի։
Զրուցել ենք այն մասին, թե որքան կարող է ուժեղանալ Արցախը՝ յուրաքանչյուրի ճիշտ և սրտացավ աշխատանքի շնորհիվ․ ընդգծել եմ՝ Արցախի ապագան իրենք են՝ աշխատելով պետական կառավարման համակարգում պետք է ջանք չխնայեն իրենց մասնակցությունն ունենալու Արցախի շենացման գործում։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև արցախահայության աջակցության ծրագրերի ընթացքն ու արդյունքները։
Նախաձեռնության համար շնորհակալություն Սամվել Մովսիսյանին: