Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչպես է ընդդիմադիր գեներալներից մեկը իր քառահարկ առանձնատունը վաճառել բանակի վրա ու ձեւակերպել նվեր՝ իրեն. «Սա խայտառակություն է». Եղոյանի ելույթը

Ապրիլ 16,2021 11:32

«Որպես անմիտ զրույց՝ մեզ պատմել են մի օր
Նախնիների մասին մեր փառապանծ,

Բայց օրերի հեռվում ես տեսնում եմ միայն
Ստրկություն, մոխիր, մոռացություն ու մահ»:

Չարենցի «Պատմության քառուղիներով» ստեղծագործությամբ իր ելույթը սկսեց «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագրի կատարողականի 2020 -ի ընթացքի մասին զեկույցը:

Նա ասաց, որ ԳՇ-ի հայտնի հայտարարությունից հետո ընդդիմադիրները հայտարարում էին, թե «մենք բանակի կողքին ենք». «Չէին ասում՝ Օնիկ Գասպարյանի կողքին ենք, ասում էին՝ բանակի կողքին ենք: Հիմա չգիտենք՝ բանակի կողքի՞ն են: Հիմա ոնց որ սկսել են քննադատել ԳՇ-ին: Իրենք ոնց որ վարչապետի հրաժարականը պահանջող ԳՇ-ի կողքին են»:

Հետո Եղոյանն ասաց. «Ինչի հետ ենք մենք գործ ունեցել: Ես վերջերս եմ իմացել ու չեմ կարողանում իմ զարմանքը թաքցնել՝ մեր բանակի փառապանծ գեներալներից մեկը կառուցում է եռահարկ, հուշում են՝ քառահարկ առանձնատուն, չգիտենք ինչ փողերով, չգիտենք ում ուժերով: Բայց սա ամբողջ պատմությունը չի, նա այդ առանձնատունը վաճառում է մեր բանակի վրա: Այսինքն, մեր բանակը անհատից գնում է իր առանձնատունը՝ իր կարիքների համար ու նվիրում այդ նույն գեներալին, ով կառուցել է այդ առանձնատունը: Եթե գրվի կոռուպցիայի պատմության մասին գիրք, երեւի սա կլինի առաջին էջում՝ որպես հանճարեղ օրինակ: Այսօր ասում են՝ նախկիների օրոք ունեինք սա, նա…

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյան

Մենք նախկինների օրոք ունեինք այն, որ բարձրաստիճան պետական պաշտոնյայի անվտանգության ծառայության պետը կարող է մտներ բանկ ու 2 մլն դոլար կանխիկացներ: Չգիտեմ դա ինչքան է լինում չափսերով, պատկերացրեք:

Կարող է մեկ այլ պաշտոնյայի տուն մտներ ԱԱԾ-ն ու հայտնաբերեր 6 մլն դոլար, դա 6 հատ Т-90 տանկ է, սովորական սպայի տուն՝ ավագ սպա: Պատկերացնո՞ւմ եք 6 մլն դոլարը: Դա այնքան է, որ այսօրվա իշխող խմբակցության պատգամավորներից մեկը չեմ ասում ունենա, դժվար թե մոտիկից տեսնի: Մենակ ֆինանսական կողմը չի: Սրա պրոբլեմն այն է, որ զինվորները, կրտսեր սպաները, ավագ սպաները 20 տարի շարունակ տեսել են, դա բարոյահոգեբանական մթնոլորտ է ձեւավորել: Սա կապ չունի՞ ներկայի հետ»:

Նրա խոսքով՝ այսօր ամենամեծ դավաճանությունն է, որ իշխանություններին մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ. «Պետության ղեկավարին մեղադրել պատերազմ հրահրելու մեջ, նույն է, թե մեղադրես քո պետությանը: Ուրիշ ներքաղաքական մեղադրանք չունե՞ք, որ Հայաստանին տանում եք միջազգային հարվածի տակ: Այսօր այս մարդիկ՝ այս ցավի վաճառականներն ու ողբերգության սպեկուլյանտները եկել ու գիշանգղների նման իրենց կեղտոտ գլուխները մտցնում են Հայաստանի վերքերի մեջ՝ մի կտոր, մի պատառիկ փախցնելու հույսով: Ամո՛թ է ուղղակի: Մի բան էլ խոսում են ծափերից, ապագայից, կամ այդ ապագան ում հետ լինել-չլինելուց: Ես գիտեմ, որ ապագա ՀՀ-ում չպիտի լինեն նման գեներալներ, ովքեր անհայտ ծագման փողերով կառուցած իրենց առանձնատունը կվաճառեն բանակի վրա, սա խայտառակություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Որպես փառապանծ, պատերազմ հաղթած գեներալ պրեմիա են տվել 10նյակ տարիների ծառայության համար: Ոչ էդքան փառապանծ նիկոլական նախարարն էլ բոյւջեյից տարեկան 10միլիոն դրամ պրեմիայա ստանում: Եթե 20տարի աշխատի 200միլիոն դրամ կստանա: Էդ փողով հանգիստ կարելիա քառահարկ տուն կառուցել:
    Իսկ եթե էդ գումարը ներդնի ինչ որ բիզնեսի մեջ, կարա բազմապատկի էտ գումարը:

    Ոչ մեկ մեղավոր չի, որ նիկոլական փառապանծները անբանի մեկն են: Բացի դատարկ խոսալուց ու ուրիշներին փնովելուց, ուրիշ բանի պիտանի չեն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930