Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավոր. «Խնդրում եմ՝ գերիների հետ կապված հարցը տվեք ՌԴ դեսպանին, եւ թող ինքը փոխանցի Վլադիմիր Վլադիմիրովիչին. «Հրապարակ»

Ապրիլ 16,2021 10:58

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը մեկ օր առաջ խոստովանում էր, որ իրենց իշխանությունն ի վիճակի չէ գերիների վերադարձի հարցով բանակցել հակառակորդի հետ, որ դա Ռուսաստանի անելիքն է։ Մանուկյանը թերեւս չգիտեր, որ Փաշինյանը մեկ օր հետո խորհրդարանում հայտարարելու է, թե սուտ է՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը չի զեկուցել, որ պետք է այն ամեն գնով կանգնեցնել, եւ մեր զրույցում հղում էր անում Գասպարյանի այդ զեկույցին։

Ի դեպ, Մանուկյանը դեռ որոշում չի ընդունել՝ կշարունակի՞ քաղաքական կարիերան, թե՞ կվերադառնա դերասանություն անելուն։

– Իշխանությունը հայտարարել է, որ գնում է ընտրության, ի՞նչ ծրագրերով, ինչպե՞ս եք խնդրելու քաղաքացու քվեն, եթե պատերազմից կես տարի անց Փաշինյանին չի հաջողվում լուծել գերիների վերադարձի հարցը։

– Ադրբեջանցիներն իրենց պահում են տմարդի եւ անմարդկային, ի՞նչ անենք։

– Նախապես չգիտեի՞ք, որ մեր հակառակորդը պուպուշ չէ։

– Իշխանությանը վստահեցրել են ռուսները, մասնավորապես՝ Պուտինը, խնդրում եմ՝ գերիների հետ կապված հարցը տվեք ՌԴ դեսպանին, եւ թող ինքը փոխանցի Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Իրենք վստահեցրել են, որ այդ համաձայնությունները պիտի կատարվեն։

– Դուք եք մեր իշխանությունը, ինչո՞ւ իրենց դիմենք, թե՞ էլ մեր իշխանությունը չեք։

– Մենք շփում չունենք Ադրբեջանի հետ, մեր շփումն իրականացվում է նրանց միջոցով, էդ շփման եւ այդ հարցի լուծման գարանտը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ի դեմս Վլադիմիր Վլադիմիրովիչի։

– Այսինքն՝ մենք ՀՀ պետություն չունե՞նք, թե՞ այսուհետ ՌԴ քաղաքացիներ ենք։ Իսկ ո՞ւր մնացին մեր ազգային շահերը, ինչո՞ւ մեր ղեկավարը հստակ պահանջ չի դրել, որ եթե պայմանավորվածությունը խախտվի, այս-այս կանենք կամ չենք անի։ Անհետ կորածներից մեկի ծնողն ասում էր՝ Քարվաճառը վերադարձնեիք այն ժամանակ, երբ բոլոր գերիներին կտային մեզ։

– Ադրբեջան պետությունն իրեն պահում է տեռորիստի պես։ Մարդկանց պատանդ է պահում, եթե դուք գրքեր չեք կարդացել, գոնե կինոներ տեսել եք, պատանդ պահող հանցագործի հետ միշտ շատ դժվար է եւ անհնար է լինում բանակցելը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930