Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով՝ զրո պատասխանատվություն

Ապրիլ 16,2021 10:00

Վարչապետի վերջին ելույթը Ազգային ժողովում եւս մի քանի անգամ ի ցույց դրեց Փաշինյանի մի շարք անձնական հատկանիշներ՝ մասնավորապես, այն, որ նրա շատ պնդումներ հիմնված են, այսպես ասենք, իր ենթադրությունների վրա, տրամաբանության տեսակետից վիճելի են եւ ամրապնդված չեն փաստական բազայով: Նաեւ՝ այն, որ ռազմական գործի մասին նրա պատկերացումներն ու գիտելիքները «10 տոկոսով պայթող Իսկանդերի» մակարդակի են: Դրան կարելի է ավելացնել, որ վարչապետի ելույթները համեմված են գեղեցիկ հռետորական հնարքներով եւ որոշակի զանգվածի համար միանգամայն համոզիչ են: Փողոցում մարդիկ, որոնք գոնե արտաքուստ ադեկվատ տպավորություն են թողնում, ինձ համոզում են, որ Փաշինյանը ոչ մի մեղք չունի, այդ դավաճան գեներալներն են Քոչարյանի հրահանգով փախել դիրքերից:

Բայց բացի անձնական եւ հասարակական խնդրից (մեր քաղաքացիների իրազեկության եւ մտավոր մակարդակից), այստեղ կա նաեւ համակարգային, ինստիտուցիոնալ խնդիր: Եվ դա ավելի կարեւոր է. ենթադրենք, կառավարությունը փոխվում է, երազենք նաեւ, որ լվացած ուղեղով մարդիկ պակասելու են, բայց եթե համակարգը մնալու է նույնը, չի կարելի որեւէ դրական ակնկալիք ունենալ: Իսկ համակարգը սկսվում է Սահմանադրությունից: Ամբողջ խնդիրն այն է, որ գործող Հիմնական օրենքով վարչապետն ունի անսահմանափակ իշխանություն եւ զրո պատասխանատվություն:

Տեսեք, թե ինչ է ասում Փաշինյանը: Ռազմական օպերացիաների հաջողության կամ անհաջողության համար նա ոչ մի պատասխանատվություն չի կրում, գեներալներն են որոշումներ ընդունում, նա ամենաշատը կարող է զբաղվել «մոդերացիայով»: Իսկ հետին թվով կարող է պատմել, որ ահա այս գեներալը «փախել է», իսկ այն գեներալը սխալ օպերացիա է նախագծել: Բայց նման բան ես էլ եմ կարող գրել: Ինչո՞վ է տարբերվում իմ՝ լրագրողիս պատասխանատվությունը գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունից:

Թե՞ գուցե ճիշտ են այն իրավաբանները, որոնք պնդում են, որ պատերազմի ժամանակ Փաշինյանը հրամանատարը չէր, չնայած նա իրեն բազմիցս այդպես էր անվանում: Ես հակված եմ մտածելու, որ, այնուամենայնիվ, հրամանատար է: Թե չէ՝ ինչպես է նա կարողանում աշխատանքից հանել եւ նշանակել ԳՇ պետին ու նրա տեղակալին՝ ի հեճուկս, ի դեպ, նախագահի առարկությունների:

Բայց ճիշտ նույն ձեւով վարչապետը կարող է ասել, որ ղարաբաղյան կարգավորման այս կամ այն ծրագիրն ընդունելու կամ մերժելու հարցում նա ընդամենը «մոդերացնում է» արտգործնախարարի եւ դիվանագետների աշխատանքը: Ինչպե՞ս է խորհրդարանը սխալ որոշումների դեմն առնելու, անգամ այն դեպքում, եթե մեծամասնությունը կազմված լինի ոչ թե «ուսապարկերից», այլ ինքնուրույն, մտածող մարդկանցից: Կամ ինչպե՞ս կասեցնել վարչապետի թելադրանքով նույն Ազգային ժողովի կողմից ընդունված անհեթեթ օրենքները, նույնիսկ եթե դրանք, ենթադրենք, չեն հակասում սահմանադրությանը:

Այս խնդիրների մասին արժե մտածել, որպեսզի հետագայում այս համատարած անպատասխանատվության մթնոլորտից խուսափենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Garo says:

    Արայիկ Հարությունյանը իր օրոք ու իր այսպես սած դաբրոյով դարձել Արցախի Նախագահ, Բաբայան Սյամոն իր օրոքա նշանակվել ԱԽՔ, Ջալալ Հարությունյանը իր օրոք նշանակվել Լյովա Մնացականյանի փոխարեն, Օնիկ Գասպարյանը Արթուր Դավթյանը իր օրոք են նշանակվել: Վաղարշակ Հարությունյանին, Արշակ Կարապետյանին, Դավիթ Տոնոյանին ինքնա նշանակել ՊԲ, խորհրդական, շտաբի պետի տեղակալ:
    Ասումա եթե օպերացիան հաջող լիներ սենց կլիներ:

    Հա եթե ՊՆ-ն լիներ Օհանյանը, գենշտաբի պետը Խաչատուրովը, ՊԲ հրամանատարը Լյովա Մնացալանյանը էտ օպերացիան էլ հաջող կստացվեր, շատ հնարավորա դրա փոխարեն լրիվ ուրիշ օպերացիաներ մշակեին ու անեին լրիվ ուրիշ ուղղությամբ որտեղ հակառակորդը չէր սպասում:
    ՈՒ պատերազմինել լրիվ ուրիշ արդյունք ունենանր:

  2. Լավատես says:

    Եթե մեկը գա իշխանության ու անկեղծորեն հայտարարի, որ ինքը ինչ որ վերպետական կառույցի գործակալ է եւ պատասխանատու է միմիայն այդ կառույցի առջեւ, իսկ ժողովրդի հանդեպ պատասխանատու չէ, ինչպես եւ նախորդ իշխանությունները, հարց, ի՞նչ կլինի այդ մարդու հետ, միանշանակ ոչինչ, որովհետեւ սովետը քանդվեց, երբ պետանվտանգությունը սկսեց ծառայել այդ վերպետական կառույցին, իսկ անկախացած երկրների ԱԱԾները մեծ հավանականությամբ շարունակեցին ծառայել այդ վերպետական կառույցին, իսկ առանց անկախ ԱԱԾի չկա անկախ պետություն: Ազգային արժեքներ, ընտանիք, պետություն պահպանելը այսօր նոր լուծումներ է պահանջում, համաշխարհային տենդենցը’ ամեն ազգայինի, ստեղծագործականի ոչնչացումն է, այդ վերպետական կառույցը ինչ որ մարդատյաց հիվանդների հավաքածու է, դրա դեմ միայն այլ վերպետական կառույց պետք է ստեղծել’ ցանցային վերպետական կառույց, որը կփրկի ազգայինը, նորմալը, ընտանիքը, պետությունը: Դրա համար ստեղծում ենք ցանցային քաղհասարակություն եւ դրան ծառայող ցանցային պետություն եւ օգնում մյուս ազգերին նման ցանցային պետություն ստեղծել եւ բոլորովս միավորվենք ցանցային վերպետական կառույցի մեջ եւ պատերազմ հայտարարենք այսօրվա մարդատյաց վերպետական կառույցին: Հին քաղաքական զենքերով ու մարտավարությամբ մեր քաղաքական գեներալները նախորդ քաղաքական պատերազմին են պատրաստվում, դրա համար էլի մեր ջահելությունը պետք է նոր ժամանակակից քաղաքական միջոցներ արարի:

  3. Seyran says:

    Ամենահաջողված վերպետական կառույցը,,Նեմեսիսն,,էր՝պու և չկա ոչ ներքին և ոչ էլ արտաքին թշնամի….՝հաջորդների համար էլ զսպաշապիկ կլինի…

    • Լավատես says:

      Անհրաժեշտ է մշտական գործող անկախ ցանցային ԱԱԾ անկախ ցանցային պետության կազմում, որի խոսքը պետք է վերջնականը լինի պետական ու հասարակական պաշտոններ նշանակելիս ու ընտրվելիս, նպատակը պատժելը չի, այլ համակարգ ստեղծել, որը կանխարգելիք միջոցառումներով կբացառի որեւէ օտար թե ներքին թշնամական գործունեություն:

  4. Ruben says:

    Էթնիկ ոչխարների համար արոտավայրեր չեն մնացել հյուսիս-արևելյան Հայաստանում:
    Իշխան հայեր ու՞ր է ձեր ամոթն ու ինքնասիրությունը: Ձեր ոչխարներին թուրքերն են արածեցնում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930