Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հինգշաբթի Կապանում չցանկացավ պատասխանել լրագրողների քաղաքական հարցերին։ «Ես այսօր Երկրապահի գործերով եմ Սյունիքում ու իմ զինակից ընկերների հուշահամալիրում՝ այլ թեմաներից չեմ խոսի»,–Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը։
Նախ հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում։ Ըստ Սասուն Միքայելյանի, Նժդեհը այն եզակի զորավարներից է, որ կարողացավ համախմբել ու պահել Զանգեզուրը։
Կարդացեք նաև
«Այսօր մենք եկանք պատմականորեն մի բանի առաջ կանգնեցինք, որ ամեն սերունդ իր կռիվը պիտի տա։ Մենք չկարողացանք պատերազմը ավարտել, բայց հույս ունեմ, որ պատերազմը կավարտենք մեր սերունդով ու մեր երեխաներին խաղաղ ապագա կտանք»,–ասաց Սասուն Միքայելյանը։
Վերջինս հորդորեց բոլորին թողնել ընտանեկան նազուտուզը, թողնել քաղաքական խարդավանքները, թողնել այս կամ այն ուժի կողքին լինելը։ «Մենք մի ուժ ունենք, այս հողն ու ջուրը պահելն է, թե չէ մենք էլի այս երեխաների ճակատագրի հետ ենք խաղալու։ Ուշքի եկեք տղերք»,–ասաց ԵԿՄ նախագահը։
Մանրամասները տեսանյութում։
Սասուն Միքայելյանը Սյունիք էր եկել պատանի երկրապահներին վկայականներ, ինչպես նաեւ արցախյան վերջին պատերազմին մասնակցածներինն պետական մեդալներ հանձնելու համար։ Սասուն Միքայելյանը հարգանքի տուրք մատուցեց Բաղաբուրջի հուշահամալիրում, ամփոփված արցախյան բոլոր պատերազմներում նահատակված կապանցիների հիշատակին։ Տեղի ունեցավ ծաղկադրման արարողություն։ Հենց այս սուրբ վայրում էլ պատանի երկրապահները երդվեցին։ Այս մանրամասները կներկայացնենք առաջիկայում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ