Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիկահողի երեք բնակչի զենքերը ինքնանպատակ չեն տրվել»․ Կապանի համայնքի ղեկավար

Ապրիլ 15,2021 19:33

«Սահմանամերձ բնակավայրերի բոլոր բնակիչներին այս պահին զենք տալու անհրաժեշտություն չկա, վտանգի դեպքում զինանոցները կբացվեն»,–Aravot.am-ի հետ զրույցում ասում է Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։

Նշենք, որ Կապանի տարածաշրջանի Շիկահող բնակավայրի վարչական շրջանի ղեկավարը հինգշաբթի լրատվամիջոցների հետ զրույցում, մասնավորապես նշել էր, որ ինքը 3 բնակչի զենք է տվել, քանի որ հողամասերը պիտի մշակեն, բայց զենքի կարիք բոլոր բնակիչներն ունեն։

Գեւորգ Փարսյանը մանրամասնում է՝ այդ զենքերը համայնքի ենթակայությամբ են ու այդ երեք հոգուն ինքնանպատակ չեն տրվել։ Երեքն էլ այս պահին ծառայության մեջ են։ «Մեկը սահմանամերձ բնակավայրին ն հաց մատակարարող վարորդն է, մյուս երկուսը հսկում են կոնկրետ Շիկահողի սահմանը»,–ասում է Գեւորգ Փարսյանը։ Վերջինս կարեւորեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի քննարկումը Ազգային ժողովում հետաձգվեց։

Հիշեցնենք, որ ըստ այդ նախագծի, առաջարկվում էր ՀՀ սահմանամերձ բնակավայրերում հաշվառված եւ մշտապես բնակվող քաղաքացիներին՝ առանց 5 տարի նվազագույն ժամկետով ողորկափող որսորդական հրազեն ունենալու պահանջի, տալ նաեւ ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելու իրավունք:

«Մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, սահմանամերձ բնակավայրերը այս պահին ապահովված են զենքով։ Դրանք զինանոցներում փակի տակ են։ Աստված մի արասցե, վտանգի դեպքում դրանք անմիջապես հանվելու եւ գործածվելու են»,–մեր զրույցը եզրափակեց Կապանի համայնքի ղեկավարը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930