Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հնարավորինս շուտ SARS-CoV-2 վիրուսի դեմ պաշտպանություն ստանալ

Ապրիլ 15,2021 18:35

«Նախորդ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանում մենք գերազանցեցինք 1 միլիոն՝ COVID-19-ով պայմանավորված մահվան դեպքերը»,- առցանց ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Հանս Քլուգեն:

Նրա խոսքով՝ իրավիճակը Եվրոպայում լուրջ է՝ շաբաթական գրանցվում են 1.6 միլիոն նոր դեպքեր, ինչը նշանակում է՝ ժամում գրանցվում է վարակվածության 9500 դեպք, րոպեում՝ 160 մարդ. «Միայն ծերերի շրջանում ենք նվազում նկատում»: Նա նշեց, որ այդ միտումը հնարավոր է, որ կապված լինի այդ մարդկանց շրջանում պատվաստումների բարձր ցուցանիշով. «Փետրվարից սկսած Եվրոպայում 80 տարեկանից մեծ մարդկանց շրջանում COVID-19-ով պայմանավորված մահերի համամասնությունը աստիճանաբար նվազում է՝ հասնելով մոտ 30 տոկոսի: Սա համավարակի սկզբից ամենացածր մակարդակն է»:

Սակայն, ըստ Հանս Քլուգեի, հոսպիտալացման ցուցանիշները դեռ բարձր են. «Որոշ երկրներում վաղ նշաններ կան, որ փոխանցումը կարող է դադարել: Բայց պարզ ասեմ, նվազման վաղ նշանները հավասար չեն փոխանցման ցածր դեպքերի քանակին: Փոխանցումը պետք է նվազի՝ ցածր դեպքերի քանակի, և մնա ցածր՝ օգտագործելով մեր ամբողջ էներգիան վիրուսը հաղթահարելու համար»:

Նա հայտնեց, որ «AstraZeneca» պատվաստանյութից արյան խանգարման շատ քիչ դեպքեր են գրանցվել աշխարհով մեկ: Եվ ԱՀԿ-ն շարունակում է ուսումնասիրել ապացույցները. «AstraZeneca» պատվաստանյութը արդյունավետ է COVID-19-ով պայմանավորված հոսպիտալացման դեպքերը նվազեցնելու և մահվան դեպքերը կանխելու գործում: ԱՀԿ-ն այն խորհուրդ է տալիս բոլոր չափահասներին, հնարավորինս շուտ SARS-CoV-2 վիրուսի դեմ պաշտպանություն ստանալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930