Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:
Զրուցակիցներն ընդգծել են հայ-չինական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և ընդգծել դրանց նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը:
Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Չինաստանի կառավարության կողմից մինչ այժմ Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերված օժանդակությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, կրթության, առողջապահության ոլորտներում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կողմի հետո փոխգործակցության շարունակական զարգացմամբ և կարևորել չինական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը:
Դեսպան Յոնգը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցությունից՝ հավելելով, որ ՉԺՀ կառավարությունը ևս շահագրիգռ է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ: Դեսպանը որպես հայ և չին ժողովուրդների կապերի ամրապնդման գրավական ընդգծել է Երևանում չինական դպրոցի բացման փաստը, ինչը, նրա խոսքով, նպաստում է մեր երկրում չիներենի տարածմանը, կրթության ոլորտում կապերի հետագա ընդլայնմանը:
Կարդացեք նաև
Կողմերն անդրադարձել են նաև պետական կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ապրանքաշրջանառության աճի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման հնարավորություններին:
ՀՀ կառավարություն