Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Զոհերի թիվը 2 անգամ մեծացնում են․ սրանից ավելի մեծ անբարոյականություն չեմ պատկերացնում»․ «Իմ քայլի» պատգամավոր

Ապրիլ 15,2021 17:32

«Որքան էլ տհաճ կամ հոգնեցնող թվա նախկինների մասին խոսելը, ստիպված ենք դա անել։ Չենք կարող խոսել եւ ապագա պլանավորել, երբ հենց հիմա կան շրջանակներ, որոնք անում են ամեն ինչ՝ բոլորին ավելի երկար ցավի ու դառնության մեջ պահելու, հետո այդ ցավով սնվելու համար։ Հակառակ դեպքում, օրինակ, ինչո՞ւ են կեղծում զոհերի թվերը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զոհերի թվերը հնչեցրեց։

«Երեկոյան տեսանք, որ կոնկրետ շրջանակներ երկու անգամ ավելի մեծ թվեր են ներկայացնում ժողովրդին։ Սրանից ավելի մեծ անբարոյականություն չեմ պատկերացնում։ Մի հարցում կեղծեցիք, բայց մեր հիշողությունը ո՞նց եք կեղծելու։ 2003թ․ այս օրերին Բաղրամյան պողոտայում քոչարյանական բանդան դաժան ծեծի էր ենթարկում պատգամավորներին, լրագրողներին։ Հիշողությունն ինչպե՞ս եք կեղծելու»,-հարցադրում արեց Արթուր Հովհաննիսյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930