Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Վրաստանի նախագահի նստավայրում` «Օրբելիանի» պալատում տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո երկու երկրների նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում:
Նա իր գոհունակությունն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով բարեկամ երկիր Վրաստանում գտնվելու համար: Նաեւ նշել է, որ իր համոզմամբ՝ այցի արդյունքների հիման վրա առավել կամրապնդեն երկու ժողովուրդների բարեկամությունը:
Առանձնազրույցից հետո նախագահները ԶԼՄ-ների համար հանդես կգան հայտարարություններով:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Թբիլիսի