Լավ կլինի, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն իր երկրին նայի և ուշադրություն դարձնի, ինչպես է այնտեղ լուծվում այս կամ այն հարցը: Նման մեկնաբանություն է տվել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնատան Լակոտի այն հայտարարությանը, թե պատերազմը չպետք է դառնա բեմադրություն:
«Մի՞թե այնպիսի երկրի դեսպանը, ինչպիսին Ֆրանսիան է, որն իր պատմության ողջ ընթացքում բազմաթիվ պատերազմներ է տեսել և տարբեր թանգարաններում ի ցույց է դրել այդ պատերազմների հետ կապված կոմպոզիցիաները, իսկ դեսպանի խոսքով՝ «բեմադրությունները», մեզ պետք է ասի՝ ինչպես վարվել հակառակորդից վերցրած ավարի հետ»:
Աբդուլլաևին նաև վրդովեցրել է, որ դեսպանը Հայաստանի պարտությունն անվանել է «արժանապատիվ պարտություն»: «Ֆրանսիայի դեսպանը կարծես թե այլ պատկերացում ունի արժանապատվության մասին»,- ասել է Աբդուլլաևան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ