«Որոշ ուժեր փորձում են խաթարել կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի հանդեպ հանրային վստահությունը»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ցավով նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված հանգամանքները, հատկապես՝ պատվաստանյութերը, դառնում են քաղաքական շահարկման առարկա, եւ դա միայն Հայաստանին չէ բնորոշ․ «Մենք միշտ բաց ենք քննադատության առաջ եւ հետեւում ենք բոլոր քննադատություններին եւ առաջարկներին, բայց չեմ կարող չասել, որ որոշ դեպքերում այս թեման զուտ շահարկումների առիթ է»։
Նախարարի խոսքով․ «Որոշ ուժեր ու մարդիկ փորձում են խաղալ մարդկանց մոտ վտանգի զգացում առաջացնելու վրա եւ սուտ լուրեր տարածել, հանրային առողջապահական մարտահրավերն օգտագործել նեղ անձնական շահերի համար։ Միայն երեկ մի քանի սուտ տեղեկություն տարածվեց պատվաստման գործընթացի մասին։ Սա ազգային անվտանգության հարց է, ուստի այդ սուտ տեղեկությունները փոխանցելու ենք ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ