Սույն թվականի ապրիլի 4-ին arcakh24.info կայքում տեղեկություն էր հրապարակվել կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ:
Վերոհիշյալ դեպքերի կապակցությամբ ԱՀ ոստիկանության կողմից կատարվել են նախնական ստուգումներ, որոնց հիման վրա 13.04.2021թ. ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր քրեական օրենսգրքի 117-րդ և 269-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ԱՀ քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու համար: Մարատ Եգանյանը ճանաչվել է տուժող:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արցախի Հանրապետության դատախազություն