Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այս օրերին գրվում է «Իմ քայլի» ցուցակը եւ ով ուժեղ ծափ տա, ով առաջինը կանգնեց, ով մի քիչ կռացավ… ծափի ուժգնությունը կապ ունի ցուցակի համարի հետ». Մարուքյան

Ապրիլ 15,2021 15:41

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը  քարոզարշավի մաս էր. «Որ գնա գյուղ, հարցնեն՝ բա Օնիկ Գասպարյանն ասում էր 4-րդ օրը կանգնեցրեք պատերազմը, ասի՝ ես պառլամենտում ելույթ եմ բա ունեցել, ասել եմ՝ դա սուտ է»: Ըստ նրա, Փաշինյանն ուզում էր թեման փակել, հանգիստ գնալ ընտրությունների, բայց թեման այդպես չի փակվում, մարդիկ չեն հավատում:

Իմքայլականների ծափահարությունների մասին՝ Մարուքյանն իր բացատրությունն ուներ. «Իրականությունը հետեւյալն է՝ նրանք ծափահարում էին լիդերին, որովհետեւ այս օրերին գրվում է ցուցակը եւ ով ուժեղ ծափ տա, ով առաջինը կանգնեց, ով մի քիչ կռացավ, բան, դա, ծափի ուժգնությունը կապ ունի ցուցակի համարի հետ: Թե չէ Հայաստանի ապագային հավատալ, բան, պարզ է, որ իրենք ուղղակի ուզում են իրենց մանդատի ապագային հավատան, Հայաստանի ապագային հավատացող չեն»:

Դիտարկմանը, որ ձեր տրամաբանությամբ՝ Մակունցը առաջին հորիզոնականում է լինելու, որովհետեւ առաջինն է ծափ տվել՝ նա պատասխանեց, որ Մակունցը դեսպան է լինելու. «Դա ավելի ուժեղ բան է»: Ըստ Մարուքյանի, «Իմ քայլը» կարող էր ավելի անկեղծ լինել եւ ասել՝ այո, մենք ծափահարում էինք լիդերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930