Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

376 միլիոն 330 հազար դրամ՝ 12 544 անձի համար. կանխիկ աջակցություն՝ արցախցիներին Հայաստանում հյուրընկալող ընտանիքներին

Ապրիլ 15,2021 14:20

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, միանալով Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվող դրամական աջակցության ՀՀ Կառավարության ծրագրին, ս․թ․ մարտ-ապրիլ ամիսներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ, 376 միլիոն 330 հազար ՀՀ դրամ է հատկացնում 12 544 անձի համար (30 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար)։

Առաջնահերթություն է տրվել ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերին։

Ծրագրում ընդգրկվելու համար հյուրընկալող ընտանիքները գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930