Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիների անհապաղ վերադարձի պահանջով բողոքի ցույցեր՝ աշխարհի 15 քաղաքներում

Ապրիլ 15,2021 14:08

Այս պահին աշխարհի 15 քաղաքներում, այդ թվում՝ Տորոնտոյում, Մոնրեալում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Փարիզում, Բեռլինում, Հռոմում, Ժնևում, Վարշավայում և այլուր, տեղի են ունենալու հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիների անհապաղ վերադարձի պահանջով բողոքի նախաձեռնություններ:

A silent protest action demanding the return of Armenian prisoners of war took place in front of the UN Office in Yerevan

Երևանում այն տեղի է ունենում ՄԱԿ-ի գրասենյակի առջև:

Նախաձեռնության անդամները ցույցի ընթացքում հնչեցրին հայտարարություն, որ հնչել է աշխարհի 15 երկրներում: Հայտարարության մեջ թվարկված են Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում թույլ տրված պատերազմական հանցագործությունները, մարու իրավունքների խախտումները:

Ցույցի մասնակիցներն այնուհետև շարժվեցին դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանն ասաց. «Կա համաձայնագիր, որն ունի երեք կողմ: ՌԴ-ն անմիջականորեն ներգրավված է հրադադարի հաստատման և հետագա գործողություններում: Մեր պահանջն է, որ ՌԴ-ն հետևողական լինի, պահանջի և պարտավորեցնի Ադրբեջանին իրականացնել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»:

Հարցին՝ արդյոք միջազգային հանրությանը հասե՞լ են մեր այս ուղերձները, նա պատասխանեց. «Ադրբեջանը ռազմագերիներին ապօրինի է պահում, տարբեր ձևաչափերով արդեն տեսել ենք միջազգային հանրության արձագանքը, տեսել ենք, որ հասկանում, ընկալում, ընդունում են, որ մեր ռազմագերիները գտնվում են ապօրինի գերեվարման մեջ Ադրբեջանում: Եղել են նաև մարդու իրավունքների զեկույցներ: Այո, ՄԱԿ-ը, մարդու իրավունքների այլ կազմակերպություններ հայտարարել են, որ իրենց առաքելությունն է պաշտպանել մարդու իրավունքներն՝ առանց նախապայմանների, հետևաբար այստեղ ենք հիշեցնելու իրենց առաքելությունը»:

Անդրադառնալով Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացման փաստին՝ նա ասաց. «Այն խայտառակ ցուցադրությանը, որը բացվեց Բաքվում, ոչ միայն Ալիևն էր քայլում հայ գերիների մանեկենների կողքով, այլև այնտեղ իրենք իրենց երեխաներին են տանում՝ ժամանցի: Այդ խայտառակությունը քննադատվել է միջազգային լրագրողների և մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից: Ժամանակն է, որ բոլորը ջանքեր ձեռնարկեն և քայլեր անեն»:

A silent protest action demanding the return of Armenian prisoners of war took place in front of the UN Office in Yerevan

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ նկատեց՝ սա միայն պետության անելիքը չէ, այլ նաև քաղաքացիների: Այնուհետև վստահեցրեց՝ քաղաքացիական հասարակությունը մեծ աշխատանք է կատարում այս հարցով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930