Այսօր կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրեց 7 միլիարդ 548 հազար դրամ։ Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Գումարն, ըստ նախարարի, Արցախի քաղաքացիներին սոցիալական աջակցության նպատակով է: Ծրագիրը կտեւի 4 ամիս:
«Մասնավորապես` 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է 68 հազար դրամ`բացառությամբ 18-ից 63 տարեկան տղամարդկանց: Մինչեւ այժմ Արցախին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 միլիոն դրամ»,-ասաց նա՝ նշելով, որ մոտ 22 միլիարդ դրամի որոշում եւս կա:
«Ընդհանուր առմամբ՝ տրամադրված ու կառավարության որոշումներով հաստատված հատկացումները կազմելու են 55 միլիարդ դրամ»,-ասաց պարոն Առաքելյանը: Նրա խոսքով, մի քանի հարյուր քաղաքացի աջակցության ծրագրերից դուրս է մնացել, բայց կանեն ամեն ինչ, որ դառնան ծրագրի շահառու։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ