«Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան։ Առաջիկայում նորամուտ կունենանք»,- ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Նոր ավիաընկերություն կլինի։ Այն նախատեսում է մոտ մայիսի վերջ-հունիսի սկիզբ տալ աշխատանքի մեկնարկը։ Հաշվի առնելով իրենց իրավունքները՝ ես հիմա անուն չեմ հնչեցնի, բայց այն միջազգային համագործակցության շրջանակներում է։ Այսինքն, հայկական կապիտալի եւ միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է դա, որը խրախուսվում է մեր կողմից։ Դաշտը բաց է։ Պատրաստ ենք այլ գործընկերների եւս հնարավորություն տալ, ամեն ինչով օգնել»,-նշեց Սուրեն Պապիկյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ