Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել ՊՆ 6 ծառայողի ու դիմել փախուստի. 2-ը տեղում մահացել են. Shamshyan.com

Ապրիլ 15,2021 12:52

Shamshyan.com. Այսօր` ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

2 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Փաստի առիթով Ս․ Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, վիրավորները նույնպես ծառայում են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են վարորդին. Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Միքայելյանն է։

Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ եղել է ոչ սթափ։

Ս․ Սեդրակյանի որոշմամբ` վարորդը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930