Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատոմակայանը կանգնեց՝ աշխարհը քանդվեց․․․ոչ, ի հեճուկս ձեզ՝ վերազինումը շարունակվելու է»․ Պապիկյան

Ապրիլ 15,2021 12:39

«ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է մինչեւ 2040թ․-նն արեւային էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այդ ծրագրով նախատեսվում է նաեւ ՀԱԷԿ-ի (Մեծամորի ատոմակայան)՝ 2026թ․-ից հետո շահագործման ժամկետի երկարաձգում։ Սա ի գիտություն բոլոր այն անձանց եւ լրագրողների, որոնք ինտենսիվ տարածում են միտքը, թե ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման գործընթացը կասեցված է, թե ՀԱԷԿ-ում վերազինում չի իրականացվում, ՀԱԷԿ-ը կանգնեց՝ աշխարհը քանդվեց․․․ոչ, ի հեճուկս ձեզ՝ ՀԱԷԿ-ում շինարարությունը եւ վերազինումը շարունակվելու են»,-հավելեց Սուրեն Պապիկյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունվարի 22-ին այցելել էին ՀԱԷԿ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930