Եվրախորհրդի հակակոռուպցիոն մարմինը (GRECO) հրապարակել է տարեկան զեկույց՝ գնահատելով 2020թ. GRECO անդամ 50 երկրներում կոռուպցիան կանխարգելելու իր հանձնարարականների իրականացումը 2018թ., հատկապես խորհրդարանականների, դատավորների և դատախազների մասով (GRECO-ի գնահատման 4-րդ փուլը ):
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը իր 24 հանձնարարականները կատարել է 37.5%, իսկ 62.5%-ով մասամբ է կատարել:
Մասնավորապես, պատգամավորների գծով 7 հանձնարարականներից կատարվել է 14.3%-ով, իսկ 85.7%-ով մասամբ է կատարել:
Դատավորների գծով 10 հանձնարարականներից 40%-ը կատարվել են, 60%-ը՝ մասամբ: Իսկ դատախազների գծով 7 հանձնարարականները կատարվել են 57.1%-ը, իսկ 42.9%-ը մասամբ է կատարվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ