Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ-ն չունի հավաստի տեղեկատվություն կորոնավիրուսի բրիտանական շտամի՝ երեխաների համար ավելի վտանգավոր լինելու մասին. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 15,2021 12:44

Նոր տեսակի կորոնավիրուսի առանձնահատկությունները դեռ լիովին չբացահայտված և չուսումնասիրված, բժիշկները սկսեցին առնչվել նաև վիրուսի մուտացիաներին։

Ապրիլի 1-ին Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնեց՝ բրիտանական շտամը շրջանառվում է նաև Հայաստանում։

Իսկ արդյոք նոր շտամը վարակում է նաև երեխաներին և լինելով շրջանառության մեջ կարող է նկատվել նրանց մոտ․ այս հարցի վերաբերյալ հանդիպում ենք տարբեր հետազոտությունների: Մի դեպքում ասվում է, որ սա ավելի հաճախ հենց երեխաներին է վարակում եւ առավել վտանգավոր է նրանց համար, մյուս դեպքում նշվում է, որ բրիտանական շտամով երեխաները գրեթե չեն վարակվում:

ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ երեխաներն, իհարկե, հնարավոր է վարակվեն նոր շտամով: «Կան եզակի հաղորդագրություններ միջազգային մամուլում, որ նոր շտամը ավելի վտանգավոր է երեխաների համար, բայց նաև կան հրապարակումներ ճանաչված գիտական հանդեսներում, ըստ որոնց նոր շտամի դրսևորումները երեխաների շրջանում չեն տարբերվում նախորդ շտամների դրսևորումներից: Դրա մասին է մասնավորապես հայտարարել նաև Բրիտանիայի մանկաբուժության և երեխաների առողջության Թագավորական քոլեջի նախագահը»,- ասաց Սերգեյ Սարգսյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ևս, ըստ նրա, հետևում է իրավիճակին, բայց այսօրվա դրությամբ դեռ չունի հավաստի տեղեկատվություն երեխաների համար շտամն ավելի վտանգավոր լինելու մասին:

«Մենք ևս վերլուծում ենք հայաստանյան վիճակագրությունը և փորձում ենք հասկանալ՝ արդյոք նոր շտամի շրջանառության պայմաններում երեխաները ավելի հաճախ են հիվանդանում: Սակայն երեխաների տեսակարար կշիռը բոլոր ՊՇՌ եղանակով հաստատված դրական դեպքերի նկատմամբ չի մեծանում»,- ընդգծեց մասնագետը։

Հաշվի առնելով, որ երեխաների մոտ հիվանդությունների մեծ մասը ոչ ծանր է ընթանում և առանձնահատուկ բուժում չի պահանջվում, երեխաները հիմնականում բուժվում են տանը:

Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930