Նիկոլ Փաշինյանն ուղիղ, անհատական ու հասցեական մեղավորություն ունի Արցախին ու Հայաստանին պատուհասած աղետի համար։ Բայց նա պատասխանատվության փոխարեն՝ հիմա հայցում է թույլ տալ իրեն կառուցել սպանվածի ապագան։ Նրան այդ ճանապարհին ոչ միայն որևէ մեկը չի կանգնեցնում, այլ հակառակը՝ նրա շրջապատում գտնվողներն են կանգնում ոտքի ու ծափահարում բրեժնևյան ոճով։
Դրանք իրենց նշանակությամբ ու ապաբարոյականությամբ սովորական ծափեր չէին։ Այդ ծափերը դեպի Եռաբլուր կայացած պարադի շարքի ծափահարություններ էին։ Դրանք նաև հայտնի տորթի ու հրավառության բնույթի ծափահարություններ էին։
Նիկոլ Փաշինյանի գործողություններում կա տրամաբանություն ու հետևողականություն։ Նա բոլոր հնարավոր միջոցներով վարկաբեկել, հեղինակազրկել, փչացրել է անցյալը, նախկինի բոլոր ձեռքբերումները և ցանկանում է «ամեն ինչ սկսել իր կետից»։
Այդ առումով Արցախի հանձնումը, որքան էլ ողբերգական հնչի, Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան կորուստ էր, որքան հենց այդ սեփական կետի մեկնարկ։ Արցախը նորանկախ Հայաստանի բոլոր ձեռքբերումների մարմնավորումն էր, ձեռքբերումներ, որոնցում Նիկոլ Փաշինյանն անգամ հեռավոր մասնակցություն չի ունեցել։
Կարդացեք նաև
Նա հաջողեց զրոյացնել այդ ձեռքբերումները և հիմա ցանկանում է ապագա կառուցել ավերակների, մի ողջ սերնդի երիտասարդների դիակների վրա։ Բարոյականությանն անհաղորդ մի քանի տասնյակ պատգամավորի աղմկոտ ծափահարությունների ու իրականության ողբերգականությանն անհաղորդ տասնյակ կամ գուցե հարյուր հազարավոր քաղաքացիների անպատեհ լռության ներքո։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։