Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի աթոռին կառչածը ողջ աղետի պատասխանատվությունը փորձում է բարդել բանակի ու զինվորականության վրա. Դավիթ Ջամալյան. «Փաստ»

Ապրիլ 15,2021 11:34

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը մի քանի դրվագով պատերազմի արդյունքների մեղքը բարդեց 44-օրյա պատերազմի ժամանակ պատասխանատու դերակատարում ունեցող բարձրաստիճան զինվորականների վրա: Նշենք, որ նախկին բարձրաստիճան զինվորականների կողմից երեկվա ընթացքում արդեն արձագանքներ եղել են՝ նրանք վերահաստատել են իրենց հայտարարությունները՝ իշխանության ղեկավարին մեղադրելով սուտ ու կեղծիք տարածելու և բարոյազուրկ լինելու մեջ: Խնդրի շուրջ խոսել ենք ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ, որը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ամբողջ զինվորականությունը պետք է անպայման խոսի:

«Ժամանակն է, որ հանրահայտ փաստերը վերահաստատվեն զինվորականության կողմից: Զինվորականները պետք է ողջ իրականությունը ներկայացնեն հանրությանը, որովհետև մենք տեսնում ենք, որ առանց որևէ ամոթի նշույլի, վարչապետի աթոռին կառչածը ողջ աղետի պատասխանատվությունը փորձում է բարդել բանակի ու զինվորականության վրա: Եթե հիմա զինվորականությունը լռի ու իր խոսքը չասի, նշանակում է, որ իրենք համակերպվել են այն հեռանկարի հետ, որ այս աղետի ողջ մեղքը բարդվելու է իրենց վրա: Կարծում եմ՝ դետալիզացված խոսելն ու իրերն իրենց անունով կոչելը պարզապես արժանապատվության հարց է: Զինվորականությունն իր խոսքը պետք է ասի այս իրավիճակում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Իսկ թե ինչն է պատճառը, որ բանակը վարկաբեկելու գործընթացը ոչ միայն շարունակվում է, այլև նշված անձը դեռ հնարավորություն ունի բանակին մեղադրել ամենաբարձր ամբիոնից, Դ. Ջամալյանը նշեց. «Այո, պատերազմում աղետի մատնած այդ պատուհասի ողջ գործունեության վերաբերյալ իրականությունը մեր զինվորականությունը դեռ վաղուց պետք է բացահայտ ասեր: Կարծում եմ՝ դա պետք է աներ հենց պատերազմի ընթացքում: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում մեր վաստակ ունեցող զինվորականներին և միշտ ենթադրել եմ, որ, գուցե, ինչ-որ զսպող հանգամանքներ են եղել: Որ, մասնավորապես, երկիրը ցնցումներից հետ պահելու նկատառում կա: Գուցեև այդ պատճառով իրենք զուսպ են արձագանքել մինչ այս տեղի ունեցածին՝ ակնկալելով, որ այս իշխանությունն ինքն այնքան հասուն կգտնվի, որ կթողնի և կհեռանա: Բայց հիմա բանը բանից անցնում է: Մենք տեսնում ենք, որ զինվորականությունն ու բանակը քավության նոխազ են դառնում: Կարծում եմ՝ երբեք ուշ չէ սխալն ուղղելու համար: Հիմա պետք է զինվորականությունը կոնկրետ փաստերով իր խոսքն ասի: Ես նկատի ունեմ տարբեր աղբյուրներից ունեցած այն բազմաթիվ հանգամանքները, որոնք առնվազն մի բանի մասին են վկայում. այն է՝ բանակը պարտության մատնելով՝ խաղարկվել էր հայրենիքը հանձնելու սցենարը: Այդ տեղեկությունները հիմա պետք է վերահաստատվեն լիովին, փաստարկված ու հիմնավորված: Հիմա զինվորականների խոսելու ժամանակն է»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930