Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկն այդքան արտարժութային ռեսուրս ունի, ԿԲ-ի գործիքակազմը կտա՞ երկարաժամկետ արդյունք. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 15,2021 11:21

Մի քանի օր առաջ 1 դոլարը 540 դրամի էր հասնում: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց, որ երկրի ֆինանսական շուկաների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ, եւ կշարունակի իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում եւ անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը։ Հետո 1 դոլարը 514 դրամի հավասարվեց:

Ինչքա՞ն ժամանակ ԿԲ-ն կկարողանա այսպես շարունակել, ինչքանո՞վ այս գործընթացը կարդարացնի իրեն, արդյո՞ք այն երկարաժամկետ արդյունք կտա եւ ԿԲ-ն այդքան արտարժութային ռեսուրս ունի. այս եւ այլ հարցերի պատասխանները «ՀՀ»-ն փորձեց ստանալ տնտեսագետ Կարեն Սարգսյանից: Ինչպես պարզաբանեց մասնագետը, ԿԲ-ի գլխավոր խնդիրներից մեկը, այո, նաեւ ֆինանսական կայունության ապահովումն է: Ու եթե վերջինս նման ինտերվենցիաներ չանի, ապա փոխարժեքի կտրուկ տատանումները կարող են խուճապ եւ քաոսային իրավիճակ ստեղծել երկրում…»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930