Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի թիմակիցներն ակնհայտ խնդիր ունեն Ադրբեջանին ու Թուրքիային մեզ թշնամի համարելու հարցում». «Հրապարակ»

Ապրիլ 15,2021 11:17

Թուրքերի հետ բարեկամություն սկսած ու Արցախը նրանց «նվիրաբերած» Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ակնհայտ խնդիր ունեն Ադրբեջանին ու Թուրքիային մեզ թշնամի համարելու հարցում։ Նրանք, իհարկե, դեռեւս չեն կարողանում «դուխով» բարեկամ անվանել թուրքերին, քանզի դեռ պաշտոնապես, ասենք՝ ԱԺ հայտարարության մակարդակով մեր թշնամիները բարեկամ չեն ճանաչվել, բայց նաեւ չեն էլ կարողանում մեր դարավոր թշնամիներին կոչել իրենց անուններով։ Ու զարմանալի է, որ այս հարցում կաշկանդվում են ոչ միայն Փաշինյանի կողքով քայլած ՔՊ-ականները, այլեւ վերջերս նրա կառավարության անդամների ցանկը լրացրած անկուսակցական նախարարները, օրինակ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Երեկ, երբ նրան հարցրինք՝ Թուրքիային եւ Ադրբեջանին նա թշնամի համարո՞ւմ է, Ավանեսյանը դժվարացավ պատասխանել։ «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»,- ասաց նա։ Հարցրինք՝ հրահա՞նգ կա, որ մեր թշնամի երկրներին թշնամի չհամարեք, Ավանեսյանն ասաց, թե ինքը նման պատասխան չտվեց։

Նույն հարցն ուղղեցինք նաեւ Նիկոլ Փաշինանի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանի եղբորը՝ իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանին։ Հարցրինք՝ Հայաստանի թշնամին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա՞նն են, թե՞ Իլհամ Ալիեւը։ Ղալումյանի մոտ մի քանի վայրկյան «կախեց»՝ երեւի չէր կողմնորոշվում, թե ում պետք է թշնամի համարել։ Հարցրինք՝ դժվա՞ր է պատասխանել այս պարզ հարցին։

«Ո՞ր հարցին, ո՞ր թշնամու մասին եք խոսում»,- հարցը իբրեւ թե չէր հասկացել իմքայլական պատգամավորը։ Կրկնեցինք՝ Հայաստանի թշնամին այս պահին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են, թե՞ Իլհամ Ալիեւը։
«Հայաստանի թշնամին անձեր չեն»,- հայտարարեց նա։

– Բա ովքե՞ր են։

– Մենք նոր ենք պատերազմ ունեցել, էդ պատերազմում մեր հակառակորդները Թուրքիան ու Ադրբեջանն են։

– Իսկ բացի հակառակորդ լինելուց՝ Ադրբեջանն ու Թուրքիան նաեւ թշնամի՞ են, թե՞ ուղղակի հակառակորդ են։

– Հակառակորդ են, թշնամանք։

– Հիմա Քոչարյանն ու Սե՞րժն են ավելի շատ թշնամի, թե՞ Ալիեւն ու Էրդողանը։

– Ես համեմատելու հնարավորություն չունեմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930