Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գրեթե բոլոր ապրանքատեսակների գներն օր օրի բարձրանում են. «Ժողովուրդ»

Ապրիլ 15,2021 11:04

Հայաստանում գրեթե բոլոր ապրանքատեսակների գներն օր օրի բարձրանում են: Ասել է թե՝ գնաճային ճնշումն արդեն մի քանի ամիս է՝ չի նահանջում: Իշխանությունն ասում է, թե թանկացումները հիմնականում ԵԱՏՄ մաքսային կանոններով են թելադրված։ Բայց կայուն գնաճի ֆոնին չի բարձրանում մարդկանց ո՛չ աշխատավարձը եւ ո՛չ էլ կենսաթոշակը: Սա դեռ հարցի մի կողմն է։ Պարզվում է՝ Երեւանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներն ավելի թանկ են վաճառվում, քան, օրինակ, Ռուսաստանի հարավում գտնվող Կրասնոդարում։

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց տեղի մեր հայրենակիցներից ճշտել որոշ ապրանքատեսակների գներ. ըստ այդմ՝ մեկ հատիկ հավկիթը ՌԴ Կրասնոդարի շրջանում արժե 70-75 դրամ, իսկ մեզ մոտ այն խանութների մեծ մասում 90 դրամից չի նվազում՝ հասնելով 110-120 դրամի։ Նույն պատկերն է նաեւ թռչնամսի ոլորտում:

Տնտեսագետ Թաթուլ Մանսերյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ն միասնական տնտեսական շուկա է եւ ճգնաժամային, այդ թվում նաեւ պարենային ճգնաժամի երեւույթներ են լինում, ապա անդամ երկրները իրար հետ համագործակցելու եւ բացը լրացնելու որեւէ խնդիր չպետք է ունենան. «Նույն ձեւով Հայաստանը կարող է թռչնամիս արտահանել այն ժամանակ, երբ ավելցուկ կլինի, եւ առաջին հերթին մյուս գործընկերները պետք է սպառեն։ Եթե այսպիսի թռիչք են ապրում գները, եւ վերահսկողական գործառույթ չի իրականացնում պետությունը, ապա պետք է հաշվի առնել՝ գոնե այդ գործարար առումով գրագիտությունը կամ իրազեկվածությունը պետք է բարձր լինի, որ մարդիկ կարողանան օպերատիվ այդ հարցը կարգավորել»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930