Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմարություն է կարծելը, որ Ալիևի կառավարման ժամանակ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցում». մեկնաբանություններ ռազմավարի պուրակի բացման առնչությամբ

Ապրիլ 15,2021 10:42

JamNews. Բաքվում բացված «Ռազմավարի պուրակը» մեծ ուշադրություն է գրավել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Դատելով սոցցանցերում արվող գրառումներից՝ Ադրբեջանի հասարակության բացարձակ մեծամասնությունը «պուրակի» բացման մասին լուրը ոգևորությամբ է ընկալել։

Բնորոշ մեկնաբանություն Facebook-ում

«Առաջին թանգարանը, որն այցելել եմ արտասահմանում, Օսվենցիմի Աուշվից համակենտրոնացման ճամբարն էր։ Այն ինձ վրա խորը տպավորություն է թողել։ Եղել եմ նաև ռազմական պատմության այլ թանգարաններում՝ Սան Դիեգոյում, Լոնդոնում, Բելֆաստում։ Անհամբերությամբ սպասում եմ մեր թանգարան այցելելուն։ Տեսնենք՝ այնտեղ ինչ կա»։

Պատմաբանի մեկնաբանությունն ու նրա վրա հարձակումները

Մեկնաբանելով «միջանցքի» լուսանկարը, որը սաղավարտներով է պատված, հայտնի պատմաբան Ալթայ Գյոյուշովը գրել է․ «Երևի ցանկացել են թշնամու գանգերից սար, պատ կառուցել։ Այժմ սպասում եմ, թե երբ են այնտեղ տանելու դեսպաններին և դասախոսություն կարդալու Կովկասում խաղաղություն կառուցելու մասին»։

Այս գրառման հրապարակումից հետո որոշ հայտնի լրագրողներ և բլոգերներ դատապարտել են Գյոյուշովին։ Ահա մի քանի մեկնաբանություն․«Պատերազմում հաղթել ենք՝ թանգարան ենք կառուցել։ Իսկ հիմա սրանք հանկարծ սկսել են սիրել հայկական սաղավարտները։ Ցուցադրում ենք դատարկ սաղավարտները, լավ ենք անում»։

«Ռազմավարի պուրակը արտաքին և ներքին թշնամիների աչքը հանելու համար է։ Հաղթողներին չեն դատում։ Եթե որևէ մեկն իրեն վատ է զգում, թող խորտակվի Կասպից ծովում»։

«Մարդիկ, որոնք կյանքում ոչ մի ռազմական թանգարան չեն այցելել, շատ են զարմացնում իրենց մտքերով։ Ողջ աշխարհում այդպիսի թանգարաններում ցուցադրվում են ինչպես զինվորների մուլյաժներ, այնպես էլ սաղավարտներ»։

Արևմտյան լրագրողների մեկնաբանությունները

Մի քանի արևմտյան լրագրողներ կտրուկ քննադատական մեկնաբանություն են արել «Ռազմավարի պուրակի» բացման առնչությամբ։ Twitter-ում CNN-ի և Guardian-ի հեղինակ Նիլ Հաուերի մեկնաբանությունը․«Ըստ էության, սա օրինակ № 364 486-ն է նոր սկսված հետպատերազմյան փուլից։ Հիմարություն է կարծելը, որ [նախագահ] Ալիևի կառավարման ժամանակ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցում»։

«Պուրակի» առաջին օտարերկրյա հյուրերը

Ապրիլի 13-ին Բաքվում կայացել է «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովը։ 15 երկրներից ժամանած 27 հյուրեր համաժողովից հետո այցել են «Ռազմավարի պուրակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930