Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի բանաստեղծական զեղումներն ու հղումները բացասական կարմա ունեն. «168 ժամ»

Ապրիլ 15,2021 09:30

Նիկոլ Փաշինյանը թաքնված պոետ է։ Առնվազն հոգով։ Առնվազն այնքան, որ կարողանում է իր և դիմացինների համար կարևոր ասելիքները տեղ հասցնել բանաստեղծության տեսքով։ Նրա առաջին արձագանքը անցած տարի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առթիվ ֆեյսբուքյան էջում զետեղված սեփական բանաստեղծությունն էր՝ Տիգրանակերտի մասին։ Ինչ եղավ դրանից հետո՝ 44 օր շարունակ, ու նաև դրանից հետո՝ բոլորին է հայտնի։

Նիկոլ Փաշինյանի բանաստեղծական զեղումներն ու հղումները բացասական կարմա ունեն, ինչը, սակայն, նրան հետ չի պահում՝ անհրաժեշտության դեպքում դիմել այդ մեթոդին։ Ահա, ուրեմն, պատասխանելով հարցին՝ արդյոք թուրքերն ու ադրբեջանցիները թշնամի՞ են, թե՞ ոչ, և անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին գործողություններին, Նիկոլ Փաշինյանը մեջբերում է արել բանաստեղծ Իգնատ Մամյանից ու հանգով, հուզիչ առոգանությամբ Ալիևին տեղեկացրել է, որ ոչ թե ատում է նրան, այլ կարեկցում ու խղճում։

Ալիևը, ըստ Փաշինյանի, հոգեկան-հոգեբանական խնդիրներ ունի ու արժանի է ոչ թե ատելության, այլ կարեկցանքի ու խղճահարության։ Այլաբանական, պոետիկ հարթությունում գուցե գեղեցիկ, անգամ վեհ է հնչում։ Բայց երբ հիշում ենք, որ խոսքը 5000 հայորդիների սպանած ու նախօրեին նրանց սաղավարտների կողքին նկարված Ալիևի մասին է, պատկերը բոլորովին այլ երանգավորում է ստանում։

Դժվար է պատկերացնել որևէ ուժ կամ բարոյահոգեբանական որևէ վիճակ, որը նման աղետի անմիջական հեղինակի հանդեպ ատելությունից ու վրեժից բացի՝ այլ զգացողություն կառաջացնի, եթե անգամ այդ սուբյեկտը հոգեկան հիվանդ է։ Բայց, փաստորեն, կա տիեզերքում նման ուժ, որն այցելել է հատկապես Նիկոլ Փաշինյանին ու նրան դրդել է այդքան մտահոգվել Ալիևի հոգեկան առողջությամբ ու նրա համար քառատող արտասանել։ Զարհուրելի է, բայց դա արդեն իսկ տեղի ունեցած փաստ է, որն արձանագրվել է Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնում, որից Նիկոլ Փաշինյանը պոետիկ ուղերձ էր հղում Իլհամ Ալիևին։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930