ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ հարցին, թե հունիսի քսանին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ինչ ընթացակարգով է լինելու իր հրաժարականը։ Նա նշեց․ «Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո, համաձայն նախագահի եւ խորհրդարանական ուժերի հետ պայմանավորվածությունների՝ յոթերորդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ։
«Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ թեկնածու, որովհետեւ սահմանադրությունը պարտադրում է, որ թեկնածու առաջադրվի, իսկ մյուս խմբակցությունները թեկնածու չեն առաջադրի։ «Իմ քայլն» ինձ վարչապետ չի ընտրի։ Երկրորդ անգամ կառաջադրվեմ, էլի չեն ընտրի։ ԱԺ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո հունիսի քսանին կնշանակվեն ընտրություններ։ Ովքեր այլ ճանապարհով կգնան եւ քաղաքական պայմանավորվածություններից կփորձեն շեղվել, դա կլինի քաղաքական ինքնասպանություն։ Ի՞նչ տեղի կունենա․ «Իմ քայլն» ինձ կընտրի վարչապետ, եւ դրանով թեման կփակվի։ Կարծում եմ՝ ոչ մեկ քաղաքական ինքնասպանության գնալու փորձ չի անի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ