Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինները մեղավոր են, որ որեւէ մեկը չխոսեց, թե Փաշինյանի «Հայկական ժամանակին» ո՞նց են ֆինանսավորել, մեղավոր են, թե ինչպես են նրան օգտագործել». Գեղամ Մանուկյան

Ապրիլ 14,2021 18:40

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյան ԱԺ-ում էր՝ ներկայացնելու ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցը:

Փաշինյանը հրաժարականը պահանջող քաղաքացիները հայտարարություն տարածեցին, որ հանգիստ չեն տալու «հողատուին» ու բողոքի ցույց կազմակերպեցին ԱԺ-ի մոտ:

Ցույցի կազմակերպիչներից ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ երբեւէ ԱԺ ամբիոնից այդքան սուտ իրար հետեւից չէին խոսել. «Հիմա «թրջված գառի վիճակից, որ նոյեմբերի 10-11-ին էր, արդեն սկսել է ՀՀ-ում բոլորի մեղավորությունից խոսել: Վաղը չզարմանաք, որ զոհվածներին մեղավոր հռչակի, միայն իր դավաճանությունը, իր կառավարման արդյունքում պատերազմի արդյունքը իր վրայից հանի»:

Գեղամ Մանուկյանը զարմացած էր, որ բազմաթիվ շիրիմների վրա ծաղիկները դեռ չեն թառամել, ծափերով են ընդունում Փաշինյանի ելույթը ու խոսում են լուսավոր ապագայի մասին. «Մարդը, որը կործանման է տարել մի ամբողջ երկիր, բանակ, ամեն ինչ, այսօր հերթական խաբեության նոր փուլ է սկսում: Նա մնալու է իր պարտված անցյալում ու ժողովուրդը տրորելու է նրան իր անցյալի մեջ…Նախկինները մեղավոր են, շատ մեղավոր են: Նախկիններից որեւէ մեկը չխոսեց, թե ժամանակին «Հայկական ժամանակին» ո՞նց են ֆինանսավորել, մեղավոր են շատ բաների հետ, թե ինչպես են նրան օգտագործել: Եթե մեղավորություն, դրա մասին կարող են խոսել: Բայց լավ, գժվացրեց մարդը: Նա մեղքը բարդում է ինչ-որ գեներալի որդի, հրամանատար, սա-նա: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը այսօր սուտ էր խոսում Լելեթեփեի մասին: Բա գիտեք, ես մոդերատորություն էի անում, դու ՀԿ-ի ու վճարովի աշխատող չես, որ մոդերատորություն անես: Հոկտեմբերի 6-ի գրել՝ իր էջում՝ Արայիկ Հարությունյանի հետ կարեւոր որոշում բանակի հրամանատարության հետ: Այսօր արդեն ձեռքերը լվացած, ուրիշի վրա է մեղքը բարդում: Իր կինն է այս օրը եղել Արցախի նախագահականում, ինքն ու կինն են առանձին սենյակից դուրս եկել, Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանն էլ կանգնած սպասում էին՝ ինչ են խոսել ամուսիններով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930