Լրագրողներն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին գերիների հարցով հայտարարության եւ Հայաստան ժամանած դատարկ ինքնաթիռի մասին: Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ պայմանավորվածություններ են եղել, որոնք խախտվել են, Մուրադովը գնացել էր, բայց դատարկ ինքնաթիռն եկավ:
Այս առնչությամբ նա պատասխանեց. «Ես նիստից երբ դուրս եմ եկել, դուք ասել եք իրողությունը, ես պարզապես վերլուծել եմ, թե նման իրավիճակ ոնց կարող էր առաջանալ: Այնպես չի, որ Մուրադովը գնացել է, որ շրջապտույտ անի գա, եթե դա իրողությանը համապատասխանում էր: Բայց տեսաք, որ օրվա մեջ մի քանի անգամ այդ տեղեկատվությունը փոխվեց: Եթե ելնենք այն իրողությունից, որ իրականում Մուրադովը գնացել է եւ դա համընկավ Փաշինյանի մոսկովյան այցի հետ, այնպիսի տպավորություն էր, որ գերիների հարցն ինչ-որ ձեւ ստանում է լուծում»: Բայց պարզվեց, որ դա իրողության հետ այնքան էլ չի համընկնում»:
Հարցին՝ Ռուստամ Մուրադովի հայտարարությանը ինչպե՞ս կարձագանքեք, որ իշխանությունները մոլորեցրել են՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Նման հայտարարություն զինվորականն իրավունք չուներ անել: Զինվորականի որոշակի սահմաններ կան, պետք է չանցնի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ