Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ նյութերը կարող են հրապարակվել, եւ կտեսնեք, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է»․ Փաշինյան

Ապրիլ 14,2021 17:57

«Սա մեզ չի հուսահատեցնում, գնալու ենք առաջ։ Իմ կարծիքով՝ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, թեեւ չգիտեմ, թե այդ քրեական գործի հատորներն ինչ կարգավիճակ ունեն հիմա»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով դատարանի կողմից ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի հանդեպ 300.1  հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մասին հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի վերջո, այդ նյութերը կան, չեն այրվելու, ենթադրում եմ՝ X պահին դրանք կարող են ունենալ այնպիսի կարգավիճակ, որ կարող են հրապարակվել, եւ կտեսնեք, որ այդ գործը ամենայն մանրամասնությամբ բացահայտված է։ Իսկ թե որ հոդվածն է սահմանադրական, որը՝ ոչ, դա ուրիշ թեմա է, իմ գործառույթի մեջ չի մտնում իրավական գնահատականներ հնչեցնելը, դա իրավաբանների գործն է»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930